Վերադառնալ

Mobile ID․ թվային ստորագրություն eSIM-ով

Սեպտեմբեր 9, 2025

Ucom-ի բաժանորդներն արդեն հնարավորություն ունեն ակտիվացնելու և կիրառելու  imID-ի «MobileID eSIM» լուծումը eSIM-ն աջակցող բոլոր սարքերում՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության։

imID-ի «MobileID eSIM» ծառայությունից օգտվողները կարող են ապահով և արագ  գրանցվել, մտնել համակարգ և ստորագրել փաստաթղթեր՝ բանկային, պետական և մասնավոր հիմնարկությունների կայքերում ու հավելվածներում։

Այս զարգացումը թվային նույնականացման անվտանգ և ամրապնդված լուծումները բարձրացնում է նոր մակարդակի՝ դրանք դարձնելով ավելի մատչելի և հեշտ գործածելի:

eSIM-ով թվային ստորագրությունը պահպանում է նույն բարձրակարգ անվտանգության մակարդակը և իրավական վավերությունը, ինչ որ ֆիզիակական SIM քարտի կիրառման դեպքում։ Նույնականացման և էլեկտրոնային ստորագրման բոլոր գործընթացները պաշտպանված են միջազգային չափորոշիչներին համապատասխանող կրիպտոգրաֆիկ  տեխնոլոգիաներով։