Համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող Nokia ընկերության հետ՝ Ucom-ը զարգացրել է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արդիականացված 4G+ և 5G ցանց։ Ընկերությունը ոլորտի առաջատարն է և հանդիսանում է Հայաստանի ամենաարագ զարգացող հեռահաղորդակցության օպերատորը՝ մատուցելով բարձրորակ ֆիքսված և շարժական կապ, ինչպես նաև հեռուստատեսային և մեդիա ծառայություններ իր բաժանորդներին։
-webp(80)-o(jpg).webp?token=4952b1dc9d9cd606fcc9ac648385c0d9)
Ucom-ը խոշորագույն գործատուներից և հարկատուներից է՝ իր գործունեության բոլոր ուղղություններում առաջնորդվելով կորպորատիվ պատասխանատվության կայուն սկզբունքներով։
-webp(80)-o(jpg).webp?token=4f51fc59b7e89eea50c95d399b6624cb)
Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն՝ Ucom-ը մշտապես ներդրում է կատարում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացում, նպաստում է երիտասարդների համար տեխնոլոգիական կրթության հասանելիությանը, աջակցում է վերականգնվող էներգիայի կիրառմանը և կանաչ նախաձեռնությունների իրագործմանը՝ միաժամանակ կառուցելով ավելի կայուն ապագա։
-webp(80)-o(jpg).webp?token=f2e91f962feeb9fc9e705f2631e18605)
Մենք ձգտում ենք դառնալ հայկական հեռահաղորդակցության շուկայի նախընտրելի ազգային կապի օպերատոր և ճանաչված լինել որպես տեխնոլոգիական ու նորարարական լուծումների առաջատար՝
- այսօր իսկ կառուցելով ու գործարկելով ապագայի ցանցը
- մեր հաճախորդներին առաջարկելով գրավիչ թվային ծառայություններ
- ապահովելով հաճախորդների գոհունակությունը՝ մատուցված ծառայությունների անխափան ընթացքի միջոցով
- լինելով բաց նոր ու հեղափոխական լուծումների համար
Տարածաշրջանում ծավալած արդյունավետ գործընկերությունների միջոցով, մենք ակնկալում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային հաղորդակցական կենտրոն:
-webp(80)-o(jpg).webp?token=ec7cde970e6bf52e91268fed7f355437)
Մենք միավորում ենք մարդկանց ամենուր՝ ստեղծելով նորարար և բարձրորակ հեռահաղորդակցության լուծումներ մեր հաճախորդների համար: Հանդիսանալով առաջատար նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում՝ մենք փոխում ենք մեր հասարակությունն ու միջավայրը՝ դառնալով մեր հաճախորդների վստահելի գործընկերը:
Մենք հավատում ենք, որ Ucom-ը՝ ներշնչված լինելով լավագույն ազգային և հայկական ավանդույթներով, իր հետ հայկական շուկա է բերում հեղափոխական լուծումներ և փոխում է յուրաքանչյուր անհատի կյանքը:
-webp(80)-o(jpg).webp?token=b1908d05c7aa24fb0c91bcc5a5cec487)
Ucom-ում մենք առաջնորդվում ենք կապի, նորարարության և թվային զարգացման միջոցով հաճախորդների փորձարությունն անընդհատ բարելավելու սկզբունքով։
-webp(80)-o(jpg).webp?token=32f2c57fa80a620806c931cad82be711)
Մեր ռազմավարությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա
-
Լինել համակցված կապի ծառայություններ մատուցող առաջատար օպերատորը Հայաստանում
Մենք տրամադրում ենք ֆիքսված և շարժական ինտերնետ, հեռուստատեսություն և ձայնային ծառայություններ՝ միավորված մեկ ամբողջական լուծմամբ, որպեսզի հաճախորդները ստանան հուսալի, արագ և ամբողջական կապի ծառայություններ՝ մեկ
-
Մշտապես արդիականացնել ցանցը՝ հաճախորդների փորձառության բարելավման համար
Մենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում ցանցի զարգացման և տեխնոլոգիական արդիականացման մեջ՝ ապահովելով որակյալ կապի նոր չափանիշներ և հաճախորդների գերազանց փորձառություն։
-
Ճանապարհ հարթել դեպի նոր սերնդի թվային լուծումներ և շարունակական զարգացում
Մենք ներմուծում ենք աշխարհում առկա նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մեր հաճախորդների համար ապահովենք գերազանց որակի ծառայություններ և լավագույն թվային փորձառություն։
-
Զարգացնել նորարար, դինամիկ և ներգրավված կորպորատիվ մշակույթ
Մենք կառուցում ենք թիմային միջավայր, որը խրախուսում է նորարարությունը, զարգացումը և հաճախորդակենտրոն մտածողությունը՝ ապահովելով կայուն առաջընթաց։