ԴԻՏԵՔ
ԲՈԼՈՐ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ

  • Վայելեք ժամանակակից հեռուստատեսությունն առանց նոր հեռուստացույց գնելու։
    Եթե արդեն օգտվում եք Ucom-ի թիվի ծառայությունից, ապա որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա․ Ձեր ծառայությունն ավտոմատ կերպով կթարմացվի Uplay-ի։
    Ակտիվացրեք ընդլայնված թիվի փաթեթը՝ ամսական ընդամենը 1000 դրամով և վայելեք՝
    • հայտնի հավելվածներ, ինչպիսիք են՝ Netflix-ը, YouTube-ը և Google Play Store-ը
    • ցանկացած հեռուստացույց Smart Android TV-ի վերածելու հնարավորություն
    • հավելվածների հաճախակի թարմացումներ և վաղ հասանելիություն նոր բովանդակությանը
    • ժամանակակից և հարմարավետ ինտերֆեյս
    • լուսանկարների, ֆիլմերի և երաժշտության ներբեռնում՝ Ձեր սարքով
    • ծնողական վերահսկման հնարավորություն
    • Bluetooth հեռակառավարման վահանակ՝ Google Assistant-ի ձայնային կառավարմամբ
    • 4K պատկեր Dolby Vision աջակցությամբ՝ կինոթատրոնի որակ Ձեր տանը
    • մինչև 5 սարք միացնելու հնարավորություն՝ մեկ բաժանորդագրությամբ

    Եթե Unity 16 000 կամ Unity 20 000 փաթեթի բաժանորդ եք, ընդլայնված փաթեթը Ձեզ հասանելի է անվճար, իսկ Unity 12 500 փաթեթի դեպքում արժեքը կկազմի 500 դրամ։
  • Ինչպե՞ս միանալ
    Սարքը ձեռք բերելու համար պարզապես այցելեք Ucom-ի վաճառքի և սպասարկման ցանկացած կենտրոն

Հաճախ տրվող հարցեր

Լրացուցիչ հարցերի համար Հետադարձ կապ
  • Նոր թիվի և մեդիա հարթակը շատ շուտով կհայտնվի Ձեր էկրաններին։ Կարիք չկա հոսանքից անջատել կամ միացնել սարքը, երբ փոփոխությունները կատարվեն, հեռուստացույցը միացնելիս կտեսնեք թարմացված տարբերակը։
    Երբ ինտերֆեյսը փոխվի, հաղորդագրության միջոցով կտեղեկանաք դրա մասին։
  • Բաժանորդագրվելով հասանելիություն եք ստանում այն ֆիլմադարանին, որին բաժանորդագրվել եք։ Հարթակում նույնիսկ ամենաքմահաճ բաժանորդը կգտնի իր նախընտրություններին համապատասխան ֆիլմը կամ սերիալը՝ առանց գովազդային ընդհատումների։
    Բաժանորդագրությունը գործում է 1 ամիս և կարող է ամեն ամիս ավտոմատ կերպով թարմացվել՝ ըստ բաժանորդի նախընտրության։ Այն ապահովում է հասանելիություն տվյալ փաթեթում առկա ամբողջ բովանդակությանը։
  • Իհարկե, բոլոր ալիքները, որոնք ներառված են Ձեր փաթեթում, հասանելի են նոր հարթակում։
    Նոր հարթակում մի շարք գործողություններ, ինչպես նաև Catch-up-ն արդեն ավելի հեշտ է։ Գրեթե բոլոր ալիքների դեպքում այսուհետ կարող եք կատարել մինչև 7 օր Catch-up։
  • Նոր հարթակում վահանակի օգտագործումը մի փոքր փոփոխվել է։ Նախկինում վահանակի մեջտեղում գտնվող սլաքներով՝ շրջանաձև կոճակով, հնարավոր էր թերթել ալիքները կամ բարձրացնել և իջեցնել ձայնը։ Նոր հարթակում տվյալ կոճակը ծառայում է նավիգացիայի համար, այն կօգնի Ձեզ թերթել ալիքները և հաղորդումների ցանկը, կատարել բաժանորդագրություն և ավելին։ Ալիքները այսուհետ կարող եք փոխել CH+/- կոճակի օգնությամբ, իսկ ձայնը կարող եք բարձրացնել համապատասխան կոճակի միջոցով։
  • Սարքն ակտիվացնելու համար հարկավոր է միացնել սարքը և HDMI լարի օգնությամբ կցել այն հեռուստացույցին։ Էկրանին կտեսնեք առաջին քայլը՝ վահանակի ակտիվացումը, ակտիվացնելուց հետո ընտրեք Android համակարգի լեզուն, այնուհետև ընտրեք WiFi ցանցը կամ միացեք ինտերնետին Ձեր տան ռոութերին միացված Ethernet լարի միջոցով։ Խորհուրդ ենք տալիս, մուտք գործել Ձեր Google օգտահաշվի միջոցով՝ Google Play ծառայություններին հասանելություն ստանալու համար։ Կատարեք գրանցումը մուտքագրելով Ձեր բջջային հեռախոսահամարը։ Կարող եք ընտրել Ձեր նախընտրելի բաժանորդագրությունը և օգտվել Uplay հարթակից վճարումը կատարելուց հետո։ Վերջ, Ձեր սարքն արդեն միացված է և ակտիվ է։ Հաճելի դիտում ենք մաղթում։
    Տեսնել վիդեոուղեցույցը
  • Եթե հասանելի է YouTube հավելվածը, ընտրեք այն գլխավոր մենյուից և սեղմեք OK կոճակը։
    YouTube-ից դուրս գալու և գլխավոր մենյու տեղափոխվելու համար սեղմեք վահանակի Home կամ կարմիր շրջանաձև կոճակը։
  • Հետևեք այս պարզ քայլերին՝ ձեր Android TV-ում գտնելու և տեղադրելու համար Uplay Armenia հավելվածը.

    1. Միացրեք ձեր Android TV-ն և համոզվեք, որ այն միացված է ինտերնետին։
    2. Հեռակառավարման վահանակի միջոցով սեղմեք Home կոճակը՝ անցնելու գլխավոր էկրան։
    3. Գնացեք Google Play Store և ընտրեք այն։
    4. Վերին մենյուում ընտրեք Որոնում (Search)։
    5. Մուտքագրեք “Uplay Armenia” օգտվելով էկրանին ցուցադրվող ստեղնաշարից կամ ձայնային որոնմամբ։
    6. Երբ արդյունքներում կհայտնվի Uplay Armenia հավելվածը, ընտրեք այն։
    7. Սեղմեք Տեղադրել (Install)։
    8. Սպասեք մի քանի վայրկյան, մինչ հավելվածը ներբեռնվում և տեղադրվում է։
    9. Տեղադրումն ավարտելուց հետո կարող եք բացել հավելվածը անմիջապես Play Store-ից կամ ցանկացած ժամանակ գտնել “Apps” բաժնում։
  • Հետևեք այս քայլերին՝ ձեր Samsung հեռուստացույցում տեղադրելու համար Uplay Armenia հավելվածը.

    1. Միացրեք ձեր Samsung TV-ն և համոզվեք, որ այն միացված է ինտերնետին։
    2. Հեռակառավարման վահանակով սեղմեք Home կոճակը՝ բացելու գլխավոր մենյուն։
    3. Գնացեք և ընտրեք Apps պատկերակը։
    4. Վերին աջ անկյունում սեղմեք Որոնում (🔍)։
    5. Մուտքագրեք “Uplay Armenia” օգտվելով էկրանային ստեղնաշարից։
    6. Երբ հավելվածը կհայտնվի որոնման արդյունքներում, ընտրեք այն։
    7. Սեղմեք Տեղադրել (Install)։
    8. Տեղադրումն ավարտվելուց հետո կարող եք բացել հավելվածը անմիջապես կամ գտնել այն “Apps” բաժնում։
  • Հետևեք այս քայլերին՝ ձեր LG հեռուստացույցում տեղադրելու համար Uplay Armenia հավելվածը.

    1. Միացրեք ձեր LG TV-ն և համոզվեք, որ այն միացված է ինտերնետին։
    2. Հեռակառավարման վահանակով սեղմեք Home կոճակը՝ բացելու գլխավոր մենյուն։
    3. Գնացեք և բացեք LG Content Store։
    4. Վերին աջ անկյունում օգտագործեք Որոնում (🔍)։
    5. Մուտքագրեք “Uplay Armenia” էկրանային ստեղնաշարի միջոցով։
    6. Երբ հավելվածը հայտնվի որոնման արդյունքներում, ընտրեք այն։
    7. Սեղմեք Տեղադրել՝ ներբեռնումը սկսելու համար։
    8. Տեղադրումն ավարտելուց հետո կարող եք բացել հավելվածը անմիջապես կամ գտնել այն “Apps” բաժնում։
/opt/www/uplay/hy/tv/index.php