Սարքավորումներ և մոնտաժ
Ericsson GPON օպտիկական ցանցային տերմինալ T063G-ն իդեալական լուծում է բարձր արագության ինտերնետ ծառայությունների համար։ Այն նախատեսված է GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիայով աշխատելու համար և ապահովում է բարձր արդյունավետություն, կայուն կապ և լայն տարածք ունեցող ցանցեր։ Սարքը հեշտորեն մոնտաժվում է և ունի հեշտ ինտեգրում տարբեր սարքերի հետ՝ ապահովելով բարձրորակ կապ։
-
Ericsson GPON օպտիկական ցանցային տերմինալ T063G
Հնարավորություններ
Սարքն ունի չորս Gigabit Ethernet և երկու PSTN ելք, որոնք տալիս են թվային հեռախոսակապի, IP TV և ընդլայնված տվյալների փոխանցման ծառայություննից միաժամանակ օգտվելու հնարավորություն:
Տեխնիկական բնութագիր
- չափսը՝ WxDxH: 238 x 173 x 43,8 մմ.
- քաշը՝ 0,6 կգ
- տեղակայման հնարավորություն՝ պատի ամրացում
- հզորությունը՝ 20 Վտ Max
Տեղադրման կարգը
Դուք արդեն ծանոթացե՞լ եք Ucom-ի ծառայությունների մեծ հնարավորություններին և ցանկանու՞մ եք բաժանորդագրվել: Ահա մի քանի քայլեր, որոնք Դուք պետք է անցնեք Ucom-ի բաժանորդ դառնալու համար:
Քայլ առաջին:
Բաժանորդագրվեք մեր ծառայություններին Ucom-ի սպասարկման կենտրոններում կամ առցանց: Ձեզ անհրաժեշտ է այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը, կամ Ձեզ կարող է այցելել մեր վաճառքի ներկայացուցիչը` տեղում ներկայացնելու ծառայությունների տրամադրման դիմում-հայտը:
Քայլ երկրորդ:
Դիմում հայտի ստորագրումից հետո 7, իսկ առանձնատներում՝ 10, աշխատանքային օրվա ընթացքում կկատարվի ֆիքսված ծառայությունների միացումը: Դուք կունենաք հնարավորություն ընտրելու աշխատանքների կատարման օրը և ժամը:
Քայլ երրորդ:
Տեղադրման խմբի այցելություն: Մեր աշխատակիցները կանցկացնեն օպտիկամանրաթելային մալուխը դեպի Ձեր բնակարան, կտեղադրեն GPON օպտիկական կոդավորիչը (U!TV բաժանորդների համար նաև TV Box-ը), կակտիվացնեն ծառայությունը և կստուգեն կապի առկայությունը:
Այժմ Դուք Ucom-ի բաժանորդ եք:
Համակցման աշխատանքների սակագներ
Բազմաբնակարանային շենքերի բնակարաններում կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ:
Առանձնատներում համակցման աշխատանքների վճարը հաշվարկվում է ըստ անհրաժեշտության, չափագրման հիմունքներով, ամենամոտ հասանելի մուտքից մինչև առանձնատուն, հետևյալ կերպ․
- Մինչև 100 մետր օպտիկական մալուխով համակցման աշխատանքների արժեքը կազմում է միանվագ 15000 դրամ։ Այնուհետև հավելյալ կատարվող համակցման աշխատանքների յուրաքանչյուր մետրի արժեքը կազմում է 200 դրամ: Unity սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում համակցման աշխատանքների միանվագ 15 000 դրամ գումարը չի գանձվի (մինչև 200 մետր հեռավորության համար): Բաժանորդը կվճարի միայն 200 մետրից ավել հաշվարկված գումարը:
- 12 ամիս ժամկետով կնքված Բաժանորդային պայմանագիրը մինչև դրա գործողության ժամկետի ավարտը խզելու (լուծելու) դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու տուգանք՝ հատուկ առաջարկի շրջանակում չեղարկված միացման գումարի չափով:
- Ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ, այն դեպքում եթե երկարությունը չի գերազանցում 55 մետրը: 55 մետրը գերազանցելու դեպքում բաժանորդից գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Օրինակ՝ եթե համակցման աշխատանքների կատարման ժամանակ ծախսվել 85 մետր մալուխ, ապա բաժանորդից գումար կգանձվի հավելյալ ծախսված 35 մետրի համար՝ յուրաքանչյուր մետրը 150 դրամ:
Ucom ծառայություններին երկուսից ավելի կետով միանալու դեպքում մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ ներառվող ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների նախնական 55 մետրին գումարվում է ևս 20 մետր` յուրաքանչյուր կետի համար:
Օրինակ՝ եթե Ձեզ Ucom ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է 4 միացում, ապա մատուցվող ծառայությունների արժեքի մեջ կներառվի 90 մետր մալուխի գումար և Դուք կսկսեք վճարել միայն դրանից ավել օգտագործվող մալուխի համար:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթների մի տարածքում, որը հանդիսանում/ծառայում է որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ փաստացի գործունեության վայր և/կամ ֆիզիկական անձի կողմից շահույթ ստանալու նպատակով օգտագործվող գործունեության վայր, կամ երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթներից որևէ մեկին:
Նման դեպքերում իրականացվող համակցման աշխատանքների ընթացքում օգտագործված օպտիկական մալուխի համար գանձումը կատարվում է 51 մետրից սկսած՝ յուրաքանչյուր մետրի համար 200 դրամ, իսկ օգտագործված ներքին լարանցման մալուխի (UTP/FTP) համար՝ 55 մետրը գերազանցելու դեպքում գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Որոշակի տարածքներում ծառայություններ մատուցելու նպատակով մալուխների մոնտաժման աշխատանքների համար կարող են կիրառվել ֆիքսված վճարներ, որոնց կարող եք ծանոթանալ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում:
-
ԱՆՎԱՆՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԵՔ GPON 716GE-I GPON 716GE-I 50000 ֏ GPON 813G-2 GPON 813G-2 80000 ֏ GPON 844G-1 GPON 844G-1 55000 ֏ GPON T060G GPON T060G type 93120 ֏ GPON T063G GPON T063G type 93120 ֏ GPON T063G (||) GPON T063G (||) type 93120 ֏ GPON T073G-2 GPON T073G-2 74000 ֏ GPON T083G GPON T083G type 130420 ֏ GPON T093G GPON T093G type 79000 ֏ GPON T073G GPON T073G type 74000 ֏ Planet WNRT-617 Planet WNRT-617 Router 15000 ֏ Planet WNRT-627 Planet WNRT-627 Router 15000 ֏ Planet WNRT-628-IUU Planet WNRT-628-IUU Router 15000 ֏ STB Arris VIP1113 STB Arris VIP1113 88200 ֏ STB Arris VIP1113(2) The same STB Arris with the new MAC address 88200 ֏ STB Motorolla VIP1003 STB Motorolla VIP1003 type 88200 ֏ STB Motorolla VIP9003 STB Motorolla VIP9003 type 88200 ֏ STB Tilgin Mood400 STB Tilgin Mood400 type 88200 ֏ STB Zyxel 1001H STB Zyxel 1001H 88200 ֏ TP-LINK TL-WR740N TP-LINK TL-WR740N Router 15000 ֏ Trendnet TEW-731BR Trendnet TEW-731BR Router 15000 ֏