Ucom x Prepa
Համագործակցության շրջանակներում Ucom-ը և Prepa-ն ստեղծել են հատուկ զովացուցիչ ըմպելիք՝ REAL VITAMINS, ինչպես նաև մշակել հատուկ առաջարկներ Ucom-ի բաժանորդների համար։
10% զեղչ ամբողջ մենյուի համար
2026 թվականի մայիսի 6-ից 20-ը Prepa-ի ցանկացած մասնաճյուղում բաժանորդներն ամբողջ մենյուի համար կստանան 10% զեղչ՝ պարզապես ցույց տալով Ucom-ի ակտիվ հավելվածը։
REAL VITAMINS ըմպելիքի վաուչեր Level Up+ ուսանողական փաթեթի բաժանորդներին
Level Up+ ուսանողական փաթեթի ցանկացած բաժանորդ կստանա Ucom x Prepa հատուկ REAL VITAMINS ըմպելիքի վաուչեր։ Level Up+ ուսանողական փաթեթը ակտիվացնելու և վաուչերը ստանալու համար հարկավոր է մոտենալ Ucom-ի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղ։
Առաջարկը հասանելի է ինչպես արդեն փաթեթից օգտվողների, այնպես էլ նրանց համար, ովքեր նոր կակտիվացնեն ծառայությունը։
Վաուչերը հնարավոր է օգտագործել մեկ անգամ՝ Prepa-ի ցանկացած մասնաճյուղում։