Լիցքավորեք Ձեր հաշիվը և ստացեք սուրճ Cofix-ից
Ucom-ը՝ համագործակցելով Cofix-ի հետ, իր բաժանորդներին հնարավորություն է տալիս վայելել Cofix-ի դասական տեսակի 0.3լ անվճար սուրճ։
Պարզապես լիցքավորեք Ձեր հաշիվը Ucom հավելվածով և ստացեք առաջարկից օգտվելու հնարավորություն։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից
- 2000 դրամ կամ ավելի գումարով միանվագ լիցքավորեք Ձեր հաշիվը Ucom հավելվածով։
- Վճարումը կատարելուց հետո հավելվածում կստանաք համապատասխան push ծանուցում, որի միջոցով կկարողանաք անցնել Cofix-ի դաշտ և գրանցել Ձեր հեռախոսահամարը։
- Մոտեցեք Cofix սրճարաններից ցանկացածը, նշեք Ձեր հեռախոսահամարը, և նույնականացումից հետո վայելեք սուրճը։
Առաջարկի պայմանները
- Առաջարկը գործում է 2026 թվականի մարտի 16-ից մինչև հունիսի 16-ը։
- Առաջարկի շրջանակում յուրաքանչյուր բաժանորդ կարող է անվճար ստանալ 1 բաժակ (0.3լ) դասական տեսակի սուրճ Cofix-ից։
- Առաջարկին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել նվազագույնը 2000 դրամ միանվագ լիցքավորում։
- Վճարումը պետք է կատարվի բացառապես Ucom հավելվածի միջոցով։
Սուրճը Ձեզ է սպասում Cofix-ում։