«Սինեմա» փաթեթ
Որոշ երեկոներ պարզապես ստեղծված են բազմոցի, պոպքորնի ու լավ ֆիլմի համար։
Uplay-ի նոր՝ «Սինեմա» փաթեթը մնացած ամեն ինչն արդեն հեշտացրել է։ Մեկ պարզ ամսական բաժանորդագրությամբ կարող եք վայելել 350+ հայտնի ֆիլմ՝ դիտման անսահմանափակ հնարավորությամբ։
Ընտրեք ֆիլմ ըստ Ձեր տրամադրության՝ թրեյլեր, կատակերգություն, մարտաֆիլմ, դրամա և այլ ժանրերից, և անցկացրեք կինոյի երեկոներն ավելի հարմարավետ՝ առանց հավելյալ վճարների մասին մտածելու։
Փաթեթի առավելությունները․
- 350+ հայտնի ֆիլմ՝ մեկ փաթեթում,
- Մեկ պարզ և հարմար ամսական բաժանորդագրություն,
- Անսահմանափակ դիտում՝ առանց յուրաքանչյուր ֆիլմի համար առանձին վճարելու,
- Ակտիվացում և ապաակտիվացում անմիջապես հեռուստացույցից,
- Հատուկ արժեք Unity բաժանորդների համար։
Փաթեթի արժեքը․
- Ստանդարտ արժեքը՝ 1500 դրամ/ամիս,
- Unity 16000 և Unity 20000 սակագնային պլանների դեպքում՝ անվճար,
- Unity այլ սակագնային պլանների դեպքում՝ 750 դրամ/ամիս։
Ինչպե՞ս ակտիվացնել․
«Սինեմա» փաթեթը կարող եք ակտիվացնել Ձեր հեռուստացույցից՝ հեռակառավարման վահանակի միջոցով։
Հասանելիություն․
«Սինեմա» փաթեթը հասանելի է նաև Ucom-ի ֆիքսված ծառայությունների արխիվային սակագնային պլանների բաժանորդներին։ Այս պահին ծառայությունը հասանելի չէ Uplay հավելվածից օգտվող բաժանորդներին։
Ակտիվացրեք «Սինեմա» փաթեթը և ընտրեք ֆիլմ այս երեկոյի համար։