Back to School հատուկ առաջարկ
Սեպտեմբերին ընդառաջ հատկապես կարևոր է ունենալ հուսալի և արագ կապ՝ առցանց ծառայություններից օգտվելու, զանգերի և ամենօրյա շփման համար։ Ucom-ի Unity Back to School առաջարկը թույլ է տալիս բոլոր այս կարիքները համատեղել մեկ փաթեթում և ստանալ նոր Motorola Moto G35 սմարթֆոն։
24.08.2026-ից մինչև 24.09.2026-ը ներառյալ Unity սակագնային պլանին 12-ամսյա պարտավորությամբ միացող նոր բաժանորդները կստանան Motorola Moto G35 սմարթֆոն։
Առաջարկը հասանելի է՝
- Մարզերում՝ Unity 9000՝ 8000 դրամ զեղչված ամսավճարով, և ավելի բարձր ամսավճարով սակագնային պլաններին միանալու դեպքում,
- Երևանում՝ Unity 12500 և ավելի բարձր ամսավճարով սակագնային պլաններին միանալու դեպքում։
Առաջարկը գործում է միայն նոր բաժանորդային պայմանագրերի կնքման դեպքում՝ այն հասցեներում, որտեղ նախկինում Unity ծառայություններ չեն տրամադրվել կամ Unity ծառայությունները խզված են եղել առնվազն 2 ամիս։
Motorola Moto G35 սմարթֆոնների քանակը սահմանափակ է․ առաջարկը հասանելի է առաջին 300 բաժանորդներին։
Սմարթֆոնի տրամադրման համար բաժանորդի հետ կնքվում է լրացուցիչ համաձայնագիր։ 12-ամսյա պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կիրառվում է 43,000 դրամ տուգանք։
Միացեք Unity-ին, ստացեք նոր հնարավորություններ և կապի ամբողջական լուծում ընտանիքի համար, ինչպես նաև նոր սմարթֆոն՝ դասերն ու աշխատանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։