Աշխատանքի նկարագիր
|
«ՅՈՒՓԵՅ» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին, վճարահաշվարկային կազմակերպություն է, որն ունի 42 մասնաճյուղ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում:
«ՅՈՒՓԵՅ»-ը փնտրում է ակտիվ և եռանդուն աշխատակիցների, ովքեր ք. Երևանի Ucom ընկերության Վաճառքի և սպասարկման կենտրոններում իրականացնելու են հաճախորդների սպասարկում և վճարումների ընդունում:
|
Աշխատանքային պարտականություններ
|
- Հաճախորդների սպասարկում ընկերության մասնաճյուղերում,
- U!Pay հաշվի լիցքավորում և գումարի կանխիկացում,
- Հաճախորդի նույնականացում,
- Բոլոր տեսակի վճարումների ընդունում (կոմունալ, հարկեր, տուրքեր, վարկեր և այլն),
- Գործարքների փաստաթղթավորում:
|
Պահանջվող հմտություններ
|
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային հմտություններ - MS Office (Word, Excel), ինտերնետից օգտվելու հմտություն,
- Լեզուներ - հայերեն, ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի),
- Լարված իրավիճակների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
|
|
|
Դիմիր`ուղարկելով ռեզյումեդ career@upay.am էլ․հասցեով։
|