Աշխատանքի նկարագիր
|
Տեխնիկական տնօրինության թիմը ընդլայնվում է, եւ փնտրում է եռանդուն երիտասարդների, ովքեր կկատարեն օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ և տեխնիկական սպասարկում: «Ucom-ը նպատակ ունի նոր չափանիշներ սահմանել հեռահաղորդակցության ոլորտում՝ ի բարօրություն ընկերության արժեշղթան գլխավորող մեր սիրելի բաժանորդների, ինչպես նաև աշխատակազմի, հայաստանյան տնտեսության։ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։ Ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։
|
Աշխատանքային պարտականություններ
|
-
Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում;
-
Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում։
-
Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կրականացնել ընթացիկ սպասարկում;
-
Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն;
-
Ցանկալի է 1 տարվա աշխատանքային փորձ համակարգչային ցանցերի մոնտաժման ոլորտում,
-
Ցանկալի է որակավորման աստիճան ՏՏ ոլորտում, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում։
|
Պահանջվող հմտություններ
|
- Միջին բարձրագույն կրթություն;
- Ցանկալի է որակավորման աստիճան ՏՏ ոլորտում, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում;
- Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք եւ մասնագիտություն ձեռք բերելու;
- Գրագետ խոսք և հաղորդակցման հմտություններ
- Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն:
|
Այլ հմտություններ: Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն:
|
Արտոնություններ՝
- Բժշկական ապահովագրության փաթեթ (ծածկույթի 50%)
- Հատուկ զեղչեր Ucom-ի բոլոր ապրանքների և ծառայությունների համար
- Անվճար «Level up փաթեթ» և 50% զեղչ Unity ֆիքսված ինտերնետ փաթեթ
- 22 օր ամենամյա արձակուրդ
- 6 հավելյալ վճարովի հանգստյան օր
- Ծննդյան տարեդարձի արձակուրդ
- Զեղչի քարտ Galaxy Group-ի ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների համար (TIME, Chronograph, KINO PARK և այլն)։ Կիրառելիէ փորձաշրջանի հաջող ավարտից հետո
- Հատուկ զեղչեր տարբեր ժամանցի կենտրոններում (մարզահամալիր, յոգայի և ֆիթնես կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ և այլն)
- «Ընտանեկան արժեքների» նվեր փաթեթ հատուկ առիթների դեպքում (ամուսնություն, երեխայի ծնունդ):
|
Դիմիր`ուղարկելով ռեզյումեդ career@ucom.am էլ․հասցեով։
|