Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ի բաժանորդներն Արցախում կխոսեն ռոմինգի ևս մեկ անգամ նվազեցված սակագնով

Ucom-ի բաժանորդներն Արցախում կխոսեն ռոմինգի ևս մեկ անգամ նվազեցված սակագնով

06/07/2020

Ucom ընկերության շարժական կապի բաժանորդներն Արցախում կօգտվեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունից ռոմինգի ևս մեկ անգամ նվազեցված սակագներով։ 2020թ․ հուլիսի 1-ից Արցախում գտնվելիս Ucom ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդները կվայելեն ռոմինգի հետևյալ նվազեցված սակագները․ դեպի Հայաստան և տեղական զանգերի համար կգործի 28 ՀՀ դրամ/րոպե սակագինը, մուտքային զանգերի համար՝ 14 ՀՀ դրամ/րոպե, իսկ ինտերնետի համար կգործի 17 ՀՀ դրամ/ՄԲ սակագինը։ 

«Արցախում ռոմինգի սակագների վերանայումը շարունակական գործընթաց է, որը մեկնարկել է դեռևս նախորդ տարի։ ՀՀ ՀԾԿՀ-ի,  ԱՀ ՀԾՏՄԿՊՀ-ի, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի և Հայաստանում գործող շարժական կապի 3 օպերատորների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ucom-ը և գործընկեր օպերատորները փուլ առ փուլ նվազեցնում են Արցախում ռոմինգի սակագները՝ ըստ համաձայնեցված ժամանակացուցի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ 

Հավելենք, որ Ucom ընկերությունը վերահաստատում է պատրաստակամությունը աջակցել Արցախում սակագնային կարգավորման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները սահմանելու գործընթացին։ Ucom ընկերությունը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը, որոնք ուղղված կլինեն ռոմինգի սակագների հետագա նվազեցման նպատակով՝ համապատասխան իրավական կարգավորումներում փոփոխություններ կատարելուն։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: