Այսուհետ հետվճարային բաժանորդագրությամբ շարժական հեռախոսակապի և շարժական ինտերնետ ծառայություններին կարող են բաժանորդագրվել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք՝ գրավադրելով մեկ ամսավճարի չափով գումար: Գումարը նրանց կվերադարձվի բաժանորդային պայմանագրի լուծման դեպքում, եթե չկա կուտակված պարտք:
Նշված անձինք կարող են օգտվել նաև մեր՝ հեռախոսներ հատուկ գնով առաջարկից և հատուկ գնով ձեռք բերել ժամանակակից հեռախոսներ և սմարթֆոններ, ինչպես նաև բաժանորդագրվել Ucom ինտերնետ ծառայությանը և հատուկ գնով ձեռք բերել U!Flash կամ U!Fi մոդեմ, U!Box սարք եթե
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը լինի Ucom ծառայություններից օգտվող ընկերության աշխատակից և
- տվյալ ընկերությունը Ucom-ի հետ կնքի երաշխավորության պայմանագիր՝ ի օգուտ ՀՀ քաղաքացի չհանդիսացող այդ անձի: