Ucom-ում oգոստոսի 2-ից կփոփոխվեն դեպի Արցախ զանգերի և SMS-հաղորդագրությունների սակագները

Ucom-ում oգոստոսի 2-ից կփոփոխվեն դեպի Արցախ զանգերի և SMS-հաղորդագրությունների սակագները

29/07/2021

Ucom շարժական ցանցի ձայնային ծառայության բաժանորդները օգոստոսի 2-ից կզանգեն և SMS-հաղորդագրություններ կուղարկեն Արցախ փոփոխված սակագներով՝ իրենց սակագնային պլանով սահմանված սակագների համաձայն։

Մասնավորապես՝ ներառված րոպեներն ու SMS-ներն սպառելուց հետո Level Up կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև  uԿանխավճարային և uՊարզ սակագնային պլանների բոլոր բաժանորդները կզանգեն Արցախ 15 դրամ/րոպե, իսկ կարճ հաղորդագրությունները կուղարկեն 15 դրամ/SMS սակագներով։ Իսկ Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները ներառված րոպեներն սպառելուց հետո կխոսեն 12 դրամ/րոպե սակագնով։

Հիշեցնենք, որ ռազմական իրավիճակով պայմանավորված, հոկտեմբերի 21-ից՝ ժամը 18։00-ից, ֆիզիկական անձանց համար Հայաստանից դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների համար գործում էր 0 դրամ հատուկ սակագինը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: