Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

17/03/2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարգ գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդների և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:

Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը, հատուկ գրաֆիկով և պայմաններով.

  • Աշխատանքային ժամերն են․ ամեն օր ժամը 10:00-17:00
  • Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով։
  • Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են։

Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումն ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/

Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` iDram,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ  հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:

Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդներն ունենան անխափան կապ:

Հավելյալ տեղեկությունների դեպքում անպայման կկիսվենք։

Առողջությու՛ն բոլորին:

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: