Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
uMix` մինչև 120 Մբ/վ ինտերնետ և մինչև 195 հեռուստաալիք տան համար․ Ucom-ը վերափոխում է ֆիքսված կապի ծառայությունները

uMix` մինչև 120 Մբ/վ ինտերնետ և մինչև 195 հեռուստաալիք տան համար․ Ucom-ը վերափոխում է ֆիքսված կապի ծառայությունները

27/11/2019

Այսօրվանից Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների բոլորովին վերափոխված առաջարկով։ Հեռուստատեսային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու uTV S (39 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 2500 դրամով), uTV M (124 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 4000 դրամով) և uTV L (195 հեռուստաալիք՝ ամսական 9500 դրամ ամսավճարով) սակագնային պլանների միջև։

Բարձրորակ հեռուստատեսային արտադրանքը գնահատող uTV բաժանորդները ցանկության դեպքում հնարավորություն ունեն բաժանորդագրության մեջ հավելյալ վճարի դիմաց ներառել նաև 8 թեմատիկ փաթեթները՝ սպորտային, ֆիլմերի, մանկական, ուսուցողական, սերիալների, Պրեմիում HD, Viasat հեռուստաընտանիքի և մեծահասակների հեռուստաալիքներով։ Իսկ ամանորին ընդառաջ uTV M բաժանորդները կարող են առանց հավելյալ վճարի 1 թեմատիկ ալիք ընտրել:    

Ֆիքսված ինտերնետի կայուն և բարձր արագությունը գնահատող uNet բաժանորդները կկարողանան ընտրել uNet XS (ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց՝ մինչև 18 Մբ/վ արագություն), uNet S (ամսական 7000 դրամի դիմաց՝ մինչև 36 Մբ/վ արագություն), uNet M (ամսական 8000 դրամով՝ մինչև 72 Մբ/վ արագություն), ինչպես նաև uNet L սակագնային պլանների միջև (յուրաքանչյուր ամիս 9500 դրամի դիմաց՝ մինչև100 Մբ/վ արագություն)։ Իսկ ամանորին ընդառաջ բոլոր uNet բաժանորները որևէ սակագնային պլանի 12 ամսով միանալու դեպքում առանց հավելյալ  վճարի կօգտվեն նաև Պրեմիում Wi-Fi ծառայությունից։

Ֆիքսված ինտերնետի, IP և շարժական հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի համադրությամբ ամբողջական փաթեթներն այսուհետ ներկայացված կլինեն որպես uMix XS, uMix S, uMix M և uMix L սակագնային պլաններ։ uMix XS փաթեթով նախատեսվում է ամսական ընդամենը 9500 դրամի դիմաց բաժանորդներին տրամադրել 39 հեռուստաալիք և ինտերնետի՝ մինչև 36 Մբ/վ արագություն, ինչպես նաև ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար։ 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչև 18 Մբ/վ արագություն և 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար ներառումներով առաջարկը հասանելի կլինի մարզերի բնակիչներին ընդամենը 9000 դրամ ամսավճարով։ Միանալով uMix S փաթեթին՝ ամսական ընդամենը 11 000 դրամով բաժանորդները կստանան 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչև 72 Մբ/վ արագություն, ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար, ինչպես նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն։ uMix M փաթեթի բանաձևն է՝ 181 ալիք, ինտերնետի՝ մինչև100 Մբ/վ արագություն + uMediaroom + տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե ամսական ընդամենը 15 000 դրամով։ Ի դեպ, բոլոր այն բաժանորդներն ովքեր կմիանան նշված uMix սակագնային պլաններից մեկին մինչև հունվարի 31-ը, առանց հավելյալ  վճարի  կստանան նաև  Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու և ալիքների թեմատիկ փաթեթներից մեկն ընտրելու հնարավորությունը: 

Եվ վերջապես, uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան 195 ալիք, կօգտվեն ֆիքսված uNet ինտերնետից մինչև 120 Մբ/վ արագությամբ, կունենան 2-րդ հեռուստացույցը համակարգին միացնելու հնարավորություն։ Ինտերնետի ավելի մեծ թողունակություն և հասանելիության ավելի մեծ տարածքի անհրաժեշտության դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi ծառայությունը։ Ի հավելումն նշվածի՝ uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն և տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե։ Մինչև հունվարի 31-ը 12 ամսով միանալու դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi Plus ծառայությունն առանց հավելյալ վճարի։ Ու այս ամենն ամսական ընդամենը 20 000 դրամով։

«Ամանորին ընդառաջ Ucom-ը որպես հաճախորդամետ ընկերություն և ֆիքսված կապի շուկայի առաջատար՝ ներկայանում է ավելի պարզ ու ավելի մրցունակ առաջարկով։ Թե՛ IP-հեռուստատեսության uTV, թե՛ uNet ինտերնետի, և թե՛ uMix փաթեթների պարունակությունը շատ հեշտ կլինի պատկերացնել համապատասխանաբար XS, S, M, կամ L տառերին նայելով։ Պարզապես պետք է հստակ պատկերացնել, որ նույնիսկ ամենափոքր նեռառումներով փաթեթն ընտրելով՝ մեր բաժանորդները կունենան էլ ավելի շատ ինտերնետ և ալիքներ իրենց տանը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: