Փոփոխված գներ uTV-ի HD հեռուստաալիքների համար

Փոփոխված գներ uTV-ի HD հեռուստաալիքների համար

24/07/2019

Օգոստոսի 1-ից Ucom TV-ի HD հեռուստաալիքների գնացուցակում փոփոխություններ տեղի կունենան։ Մասնավորապես, Discovery Channel HD, Nat Geo Wild HD, National Geographic HD, ViP Megahit, ViP Premiere հեռուստաալիքներն ընտրելիս uTV բաժանորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն 450 դրամ նախկին 600 դրամի փոխարեն։ Setanta Sport HD և Setanta Sport Plus HD սպորտային հեռուստաալիքների ամսավճարը կլինի 300 դրամ նախկին 280 դրամի փոխարեն։

«Վստահ եմ, որ Ucom-ի HD որակով հեռուստաալիքները նախընտրող բոլոր կինոսերների, երաժշտասերների և արկածային տեսաբովանդակության սիրահարների համար այս գնային փոփոխությունն ուրախալի լուր է։ Ի դեպ, օգոստոսին պլանավորում ենք թարմացնել հեռուստաալիքների ցանկը՝ մեր բաժանորդներին առաջարկելով նոր ու որակյալ տեսաբովանդակություն», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հատկանշական է նաև, որ օգոստոսի 1-ից հեռուստատեսային շրջագայությունների սիրահարները կդիտեն Russian Travel Guide HD հեռուստաալիքը գրեթե կրկնակի նվազած՝ 180 դրամ ամսավճարով նախկին 350 դրամի փոխարեն։ Երաժշտասերները կվայելեն MTV Live HD-ն ամսական ընդամենը 220 դրամով նախկին 350 դրամի փոխարեն, իսկ ViP Comedy ալիքը նախընտրողները կդիտեն այն 220 դրամով նախկին 150 դրամի փոխարեն։    

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: