Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ն առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը` ստանալով մինչև 45 ԳԲ ինտերնետ ու մինչև 6000 րոպե

Ucom-ն առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը` ստանալով մինչև 45 ԳԲ ինտերնետ ու մինչև 6000 րոպե

05/06/2019

Ucom ընկերությունը Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

Մասնավորապես, Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կստանան 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև 6 ԳԲ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն։

Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն շփումը մտերիմների հետ, յուրաքանչյուր ամիս ստանալով 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 15 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 10 ԳԲ փոխարեն։ Ունիվերսալ 8000 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն յուրաքանչյուր ամիս կստանան 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 20 ԳԲ փոխարեն։ Իսկ Ունիվերսալ 12500 հետվճարային սակագնային պլանի բաժանորդները կունենան 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 45 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 30 ԳԲ փոխարեն։

«Ավելին՝ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի  ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդներն ի լրումն դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու հնարավորության կարող են օգտագործել ներառված մինչև երկու անգամ շատ րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: