Ucom-ը կսկսի նորագույն iPhone Xs և Xs Max մոդելների գնման համար նախագրանցումը

Ucom-ը կսկսի նորագույն iPhone Xs և Xs Max մոդելների գնման համար նախագրանցումը

14/09/2018

Apple-ի պաշտոնական գործընկեր Ucom ընկերության կողմից հաստատված մարքետինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone Xs և Xs Max. մոդելների վաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 28-ից։ Իսկ iPhone Xr մոդելը ԱՄՆ-ում միայն հոկտեմբերի 17-ից հետո կլինի վաճառքում, հետևաբար աշխարհի մյուս երկրներում այն հասանելի կդառնա այդ ժամկետից հետո։

5,8-դյույմանոց OLED էկրանով iPhone Xs-ը, ինչպես նաև 6,5-դյույմանոց էկրանով iPhone Xs Max-ն օժտված են նոր՝Apple A12 Bionic պրոցեսորով, որի հիմքում 7-նանոմետրանոց տեխնոլոգիական լուծումն է։ Երկակի տեսախցիկն ունի 12 մեգապիքսել կետայնություն։

6,1-դյույմանոց IPS-էկրանով iPhone Xr-ն աշխատում է A12 Bionic պրոցեսորով և թողարկվում է վեց գույնով՝ սև, սպիտակ, կարմիր, դեղին, կապույտ և մարջանագույն։

 Apple ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնը, որտեղ ապագա բաժանորդներին կաջակցեն նախագրանցվելու ընթացքում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: