Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ը շարունակում է ապահովել ինտերնետի աշխատանքը տրաֆիկի աննախադեպ աճի պայմաններում

Ucom-ը շարունակում է ապահովել ինտերնետի աշխատանքը տրաֆիկի աննախադեպ աճի պայմաններում

02/05/2018

Վերջին շաբաթներին Ucom ընկերության ֆիքսված ու շարժական ցանցերն աշխատում են գերբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեսաբովանդակության նկատմամբ պահանջարկի շեշտակի աճով։

«Ճիշտ ժամանակին Ucom-ի տվյալների կենտրոններում տեղադրված Facebook-ի և Youtube-ի շտեմարաններն այսօր առավելագույն ծավալով օժանդակում են տեսաբովանդակության նկատմամբ պահանջարկի բավարարմանը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Գերբեռնված են ոչ միայն միջազգային կապուղիները, այլև Ucom-ի հիմնական ցանցային սարքավորումները և երթուղիչները։ Տեխնիկական ստորաբաժանման մասնագետներն աշխատում են արտակարգ ռեժիմով առկա ցանցային ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործման ուղղությամբ։

Ինտերնետ տրաֆիկի անհամաչափ կտրուկ աճն սկսվեց ապրիլի 13-ից և, հետզհետե ավելանալով, ապրիլի 22-ին և 23-ին հասավ 260 գիգաբիթ/վայրկյան առավելագույն արժեքին։ Համեմատության համար նշենք, որ մինչ այդ Ucom-ի ցանցում պիկ-ժամերին ինտերնետ տրաֆիկի սպառումը չէր գերազանցում 80-90 գիգաբիթ/վայրկյանը։

 «Տրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է տրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին տրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինում մոտ 300%-ով», - հավելեց Հայկ Եսայանը։

 Նշենք, որ Ucom ընկերությունը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ցանցի բնականոն աշխատանքն ապահովելու ուղղությամբ։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: