Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ը հրազդանցիներին տրամադրում է որակյալ IP հեռուստատեսություն, ֆիքսված ինտերնետ և ավելի կայուն շարժական կապ

Ucom-ը հրազդանցիներին տրամադրում է որակյալ IP հեռուստատեսություն, ֆիքսված ինտերնետ և ավելի կայուն շարժական կապ

16/11/2017

Ucom ընկերությունը շարունակում է տեխնիկապես վերազինել ու արդիականացնել առկա շարժական ցանցը, ինչպես նաև ընդլայնել ֆիքսված ցանցի ծածկույթը: Վերջին մեկ ամսվա ընթացքում գործարկվել է Հրազդան քաղաքի տվյալների կենտրոնը, ինչի արդյունքում այժմ նաև այդ քաղաքի բնակիչների համար հասանելի են դարձել օպտիկամանրաթելային կապի միջոցով մատուցվող ֆիքսված կապի ծառայությունները, մասնավորապես՝ IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր և բազմաբովանդակ հեռուստաալիքները, լայնաշերտ ինտերնետը և նոր սերնդի թվային հեռախոսակապը:

Հրազդանում իրականացված աշխատանքների շնորհիվ՝ բարձրացել է Հրազդանի հանգույցով անցնող (այդ հանգույցի կողմից սպասարկվող) ծառայությունների որակը, հզորացել և ավելի ճկուն են դարձել մարզի բջջային կայանների հենացանցը, միջազգային տրանզիտ և մագիստրալային կապուղիները։  Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև շարժական ցանցի բազային կայաններում՝ նորացվել են կայանների մարտկոցները, լուծվել են նախկինում ծագած տեխնիկական խնդիրները, ինչը թույլ է տվել մեծապես կայունացնել ցանցի աշխատանքը:

«Հրազդանում օրեցօր շատանում են ֆիքսված կապի բաժանորդները: Հիմնականում ցանկանում են դիտել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի հաղորդումները և գոհ են որակյալ կապից», - նշում է Հրազդանում Ucom-ի աշխատակից Ռուզաննա Մկրտչյանը:

Մատչելի և որակյալ փաթեթային լուծումների շնորհիվ՝ հրազդանցիները կարող են միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից, ամսվա վերջում ունենալ մեկ ընդհանուր հաշիվ և զգալիորեն խնայել՝ օգտվելով «4 Play» առաջարկից: Ավելին, այդ առաջարկից օգտվողները կկարողանան ստեղծել խումբ՝ այնտեղ ներառելով Ucom շարժական կապի 5 բաժանորդի, և միմյանց հետ խոսել անսահմանափակ:

«Որպես հայկական ընկերություն՝ Ucom-ն անում է ամեն ինչ, որպեսզի մարզերի բնակիչներին հասանելի լինեն այն բոլոր ծառայությունները, որոնցից օգտվում են մայրաքաղաքի ու մի շարք այլ բնակավայրերի բաժանորդները: Մենք շարունակաբար ընդլայնելու ենք մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը և ջանք չենք խնայի մեր բաժանորդներին որակյալ և մատչելի լուծումներ առաջարկելու համար», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Քաջարանում, Դիլիջանում, Արարատում, Վեդիում և Ջերմուկում:   

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: