Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ը կշարունակի ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանում հեռահաղորդակցության շուկան աշխուժացնելու համար

Ucom-ը կշարունակի ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանում հեռահաղորդակցության շուկան աշխուժացնելու համար

13/02/2017

Փետրվարի 13-ին Ucom ընկերության ղեկավար կազմն ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ հանդիպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի հետ:

Նախարարի այցի նպատակը հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների քննարկումն էր: Զրույցի ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց նախորդ տարվա տեխնիկական վերազինման արդյունքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 28 մլրդ դրամ և նշել է, որ այս տարի ևս 16.6 մլրդ դրամ կներդրվի ցանցի արդիականացումն ավարտին հասցնելու համար:

Պարոն Եսայանը գոհունակությամբ արձանագրեց հայկական ընկերությունների հետ սերտորեն համագործակցելու փաստը, մասնավորապես՝ ծրագրային փաթեթների, բջջային հավելվածների, սարքավորումների նախագծման ու ստեղծման ուղղությամբ: Ներկայացվեց ընկերության գործունեությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մասնավորապես՝ կրթական այնպիսի նախագծերի, ինչպիսիք, օրինակ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն են, որտեղ դպրոցահասակ երեխաները սովորում են ծրագրավորել հանրահայտ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) կողմից մշակված և կիրառվող Scratch ծրագրով:

Նշվեց նաև, որ Apple ընկերության հետ գործակցության պայմանագրի արդյունքում Հայաստան ներկրվող սարքավորումներն արդեն կունենան հատուկ կոդ, որով հնարավոր կլինի տարբերակել ընկերության կողմից անմիջապես հայաստանյան սպառողի համար արտադրված ապրանքատեսակները:

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը զրույցի ավարտին նշեց, որ հեռահաղորդակցության շուկայի ընդհանուր անկմանը զուգահեռ, այնուամենայնիվ, ճիշտ է համարում Ucom ընկերության՝ սեփական OTT հավելվածներ ստեղծելու ուղղությամբ արվող քայլերը, որոնցից են, օրինակ, շարժական հեռուստատեսությունը, U!Pay վճարային համակարգը և այլն: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: