Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Արմենիա Premium հեռուստաալիքի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են տեսավարձույթում

Արմենիա Premium հեռուստաալիքի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են տեսավարձույթում

16/11/2016

Հոկտեմբերի 31-ից Արմենիա Premium հեռուստաալիքի եթերում հայտված «Ազիզյաններ» և «Change» սիթքոմերի, ինչպես նաև «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին մասերն այսուհետ հնարավոր է դիտել օրվա ցանկացած ժամին։ Հայաստանում նախադեպը չունեցող կաբելային հեռարձակման ոլորտի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են նաև տեսավարձույթի (VoD) բաժնում։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մասի դիտման համար անհրաժեշտ է վճարել 300 դրամ և վայելել պրեմիում դիտողների համար նախատեսված հեռուստաբովանդակությունը 24 ժամվա ընթացքում։

 

Հին արքաներ բազմասերիանոց հեռուստաֆիլմը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը, ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են: Զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ: Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլ սիրված դերասաններ: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է:

 

Change սիթքոմի 24 սերիաներում գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը ներկայանում է երկու կերպարով: Մեկ դերում նա քրեական հեղինակություն է, մյուսում՝ անհաջողակ, բայց ազնիվ դերասան: Սիթքոմի առանցքում գլխավոր գործարքն է՝ «change» լինել: Ազնիվ դերասանը ստանձնում է իր կյանքի ամենակարևոր և ամենաբարդ դերը: Հումորային-ժամանցային սիթքոմում նկարահանվել են Արմեն Մարգարյանը, Արթուր Նալբանդյանը, Մարիամ Մելիքյանը, Լիլիթ Հարոյանը, Անի Քոչարյանը, Անի Պետրոսյանը: Նախագծի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է:

 

Ազիզյանները սիթքոմի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է: Մարմնավորում է Գառնիկ Ազիզյանի կերպարը՝ հագուստի խանութի վաճառող, ընտանիքում միակ աշխատողը: Տիկին Ազիզյանը ծուլանում է կատարել անգամ տնային տնտեսուհու պարտականությունները: Երեք երեխաներին էլ հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը ցանցաբնակ է, ակտիվ բոլոր սոցցանցերում, ավագ որդին անհաջողակ գործազուրկ է, իսկ կրտսեր տղան՝ դպրոցական: Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային կատակերգության հերոսներին մարմնավորել են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը և այլ հայտնի դերասաններ: Նախագծի ռեժիսորը Արման Մարությանն է:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: