Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության արդյունքում արևային կայան է գործարկվել Ռինդ բնակավայրում

Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության արդյունքում արևային կայան է գործարկվել Ռինդ բնակավայրում

14/12/2023

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանն այսօր այցելել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայր: Տեղի մանկապարտեզում տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը հնարավորություն է տալու տեղում ապահովել արևի ճառագայթներից ստացված էլեկտրականությամբ ջեռուցել մանկապարտեզի շենքը:

 

«Ucom-ը, որպես կապի ազգային օպերատոր, աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը և նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է: Այս արևային կայաններն առաջիկա 20-25 տարիների ընթացքում մեր զավակներին կջերմացնեն ու ամենակարևոը բնությանը վնաս չեն պատճառի, քանի որ արևային կայանը բացարձակ անվնաս է: Սա կարևոր առաքելություն է նաև էկոկրթության տարածման առումով: Մենք մշտապես օգնելու ենք խթանել կանաչ հայեցակարգը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման հետևանքով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է ենթակառուցվածքների զարգացմանը:

 

«Բնության և մշակութային հուշարձանների պահպանությունը, էկոմշակույթի տարածումը մեզ համար կարևոր նշանակություն ունի և մեր գործունեությամբ մենք նպաստում ենք էկոշարժման զարգացմանը, որպեսզի կարողանանք պահպանել հայրենի բնությունը: Այս ճանապարհին մեր կարևոր գաղափարակիցներից է Ucom-ը, որի աջակցությունը մեծապես օգնում է ավելի մասշտաբային ծրագրեր կյանքի կոչելու համար»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

 

Այցելության ընթացքում երկու ընկերությունների ղեկավարները շրջայց են կատարել մանկապարզների շենքերում, ծանոթացել պայմաններին: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: