Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով

Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով

06/12/2023

Ucom կապի ազգային օպերատորն Ամանորին ընդառաջ ներկայացնում է շահավետ նոր առաջարկ: 2023թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը Ucom-ից հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy A54 սմարթֆոնն ու օգտվել մի շարք առավելություններից:

«Ucom-ը մեր հաճախորդներին լավագույն հնարավորություններից մեկն է ընձեռում: Samsung Galaxy A54 սմարթֆոնը հրաշալի հնարավորություն կստեղծի օգտվել որակյալ կապից ու ինտերնետից, լինել անխափան կապի մեջ ձեր հարազատների, ընկերների հետ»,-նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամսական վճարելով ընդամենը 4580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը և  ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաև Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար: Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք,  0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19 590 դրամ: Սմարթֆոնը ջրակայուն է, ունի Super AMOLED գերամուր էկրան, որով գույները արտապատկերվում են վառ երանգներով, և Multi-տեսախցիկներ, ինչը հնարավոր է դարձնում բաց չթողնել ու ֆիքսել կարևոր պահերը:

Հավելենք, որ սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ամբողջական գնով՝ 164 900 դրամ:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: