Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում

01/12/2023

Կապի ազգային օպերատոր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առաջնորդության վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Աբու Դաբիի համալսարանի բիզնեսի դպրոցում: Հեռահաղորդակցության ոլորտի երկարամյա ղեկավարը իր փորձառությամբ է կիսվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բնակվող Հարվարդի, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների շրջանավարտների հետ` Առաջնորդության դպրոց Հայաստանի հրավերով։

«Առաջնորդությունը ճշմարտության համար պայքարելու վստահությունն է, դժվար որոշումներ կայացնելու քաջությունն ու մարդկանց կարիքները հասկանալու կարողությունը: Մնացածը կառավարում է»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Ucom-ի գլխավոր տնօրենը Հայաստանի կանաչ օպերատորի օրինակով խոսել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին:  Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել: Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ թե՛ փոքր, և թե՛ խոշոր կազմակերպություններում առաջնորդելու առաջին քայլը նախաձեռնողականությունն է: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկումներ վարել:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: