Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար

28/11/2023

Հոգատարությամբ և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ՝ Ucom-ը նոր առաջարկ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին: Մինչև դեկտեմբերի 31-ը տան ամենաարագ ինտերնետի Unity 9000 մարզային սակագնային պլանին միացած բաժանորդները կարող են 3 ամիս անվճար օգտվել ծառայությունից, իսկ բաժանորդագրությունը շարունակելու դեպքում 9000 դրամի փոխարեն կվճարեն 8000 դրամ: Unity-ն Ucom-ի լավագույն առաջարկներից է, որը միաժամանակ ապահովում է շարժական հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետ, 210+ TV ալիք և լավագույն սարքերը` հարմարավետ առօրյայի ու մշտապես կապի մեջ լինելու համար:

«Որպես կապի ազգային օպերատոր մեր հանձնառությունն է լավագույն ծառայություններն ու հնարավորությունները հասանելի դարձնել բոլորին: Առանձնահատուկ ուշադրությամբ է մշակվել Unity մարզային փաթեթի առաջարկն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար` ապահովելու նրանց կապը հարազատների հետ, թեթևացնելու ու պարզեցնելու նրանց կենսագործունեությունն այս խրթին ժամանակներում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ Արցախցի մեր հայրենակիցների համար Ucom-ն ունի մեկ այլ առաջարկ ևս: uHome-ի 6500 փաթեթին բաժանորդագրվելու դեպքում սպառողները կստանան 50%-ի զեղչ հաջորդող 3 ամիսների համար:

Մեր հայրենակիցները կարող են զանգահարել 444 կամ 011 444 444 հեռախոսահամարով կամ մոտենալ Ucom-ի սպասարկման կենտրոններից որևիցե մեկը հավելյալ տեղեկատվության և առաջարկներից ամենահարմարն ընտրելու համար, քանի որ այս առաջարկներից միաժամանակ օգտվել հնարավոր չէ:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: