Ucom-ում iPhone 14-ը հնարավոր է ձեռք բերել 40 000 դրամ զեղչով

Ucom-ում iPhone 14-ը հնարավոր է ձեռք բերել 40 000 դրամ զեղչով

29/06/2023

Մինչև հուլիսի 9-ը «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max մոդելները ձեռք բերելիս հնարավոր է ստանալ 40 000 դրամի զեղչ, եթե վճարումն իրականացվում է MasterCard-ով։ Մասնավորապես, iPhone 14-ը հնարավոր է ձեռք բերել սկսած 379 900 դրամից, իսկ iPhone 14 Pro-ն՝ սկսած 529 900 դրամից։

iPhone 14-ը բազային և ամենամատչելի մոդելներից է: Ավելի մեծ՝ iPhone 14 Plus մոդելի էկրանն ունի 6,7 դյույմ անկյունագիծ 6.1-ի փոխարեն, իսկ մարտկոցն ավելի երկարակյաց է: Միևնույն ժամանակ, Plus տարբերակը և բազային 14-րդ iPhone-ը ֆունկցիոնալ առումով շատ մոտ են։ iPhone 14 Pro Max-ն էլ, ինչպես վայել է առաջատար մոդելին, Apple-ի ամենապահանջված սմարթֆոններից է, որի 4323 mAh մարտկոցը թույլ է տալիս սարքին անդադար աշխատել 13 ժամ 39 րոպե: iPhone 14 Pro-ի հիմնական տեսախցիկը 48 ՄՊ է, որն ակտիվանում է կարգավորումներում՝ նկարահանման ProRAW ռեժիմն ընտրելիս։ Թե՛ iPhone 14 Pro-ի, և թե՛ 14 Pro Max-ի բոլոր տեսախցիկները ցածր լույսի ներքո 2-ից 3 անգամ ավելի որակյալ պատկեր են ապահովում, ի համեմատ նախորդ սերնդի մոդելների:

«Երբ նախընտրում եք ձեռք բերել որևէ Apple ապրանքատեսակ Ucom-ից, ոչ միայն օգտվում եք ընկերության նորագույն սարքավորումներն առաջինը փորձարկելու առավելությունից, այլև մասնագիտական խորհրդատվությունից և հատուկ առաջարկների հնարավորությունից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիշեցնենք, որ Ucom-ը Apple ընկերության պաշտոնական գործընկերն է Հայաստանում, որի սպասարկման կենտրոններում մշտապես ներկայացված են բրենդի նորագույն ապրանքատեսակները։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: