Ucom-ում կարճաժամկետ գնիջեցում է 9-րդ սերնդի iPad 10.2 մոդելի համար

Ucom-ում կարճաժամկետ գնիջեցում է 9-րդ սերնդի iPad 10.2 մոդելի համար

21/06/2023

Մինչև հուլիսի 2-ը «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել 9-րդ սերնդի 64 ԳԲ ծավալով և Wi-Fi կապի հնարավորությամբ iPad 10.2 մոդելն ընդամենը 148 900 դրամով։

«Ամեն պահի և ամենուր ստեղծագործելու համար անհրաժեշտ է միտք ու iPad, որը միշտ ձեռքի տակ է։ Սա է պատճառը, որ առաջարկը երկարաձգել ենք մինչև հուլիսի 2-ը, որ հասցնեք գնել Ձեր iPad-ը Ucom-ից և խնայել 16 000 դրամ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

iPad 10.2-ը ներկայացված է արծաթե և տիեզերական մոխրագույն գույներով։ Վառ գույներով 10․2-դյույմանոց Retina էկրանը կատարյալ է ֆիլմեր դիտելու, որևէ նախագծի վրա աշխատելու կամ հերթական գլուխգործոցը նկարելու համար: Տեսապատկերը կենտրոնում պահելու հնարավորությունը՝ Center Stage-ը թույլ է տալիս գրագետ պատկեր ստանալ տեսազանգերի ժամանակ, քանի որ կադրն ավտոմատ կերպով կարգավորվում է՝ մարդուն պատկերի կենտրոնում պահելու համար: iPad 10.2-ը թույլ է տալիս նաև ստեղծել զվարճալի տեսանյութեր՝ հանրահայտ սոցիալական կայքերում տեղադրելու համար: Ի լրումն Center Stage-ի, առջևի՝ 12 Մպ ուլտրալայն տեսախցիկն ապահովում է պատկերի տարբերվող որակ՝ սելֆիների և խմբային նկարների համար:

Հիշեցնենք, որ Ucom-ը Apple ընկերության պաշտոնական գործընկերն է Հայաստանում, որի սպասարկման կենտրոններում մշտապես ներկայացված են բրենդի նորագույն ապրանքատեսակները։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: