Ucom-ն առաջարկում է Honor X9a սմարթֆոնն ամսական 4000 դրամով, պլյուս Honor X3 անլար ականջակալ, 100 ԳԲ ինտերնետ ու գեղեցիկ հեռախոսահամար

Ucom-ն առաջարկում է Honor X9a սմարթֆոնն ամսական 4000 դրամով, պլյուս Honor X3 անլար ականջակալ, 100 ԳԲ ինտերնետ ու գեղեցիկ հեռախոսահամար

03/03/2023

Մինչև հունիսի 3-ը Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Honor X9a սմարթֆոնն ամսական ընդամենը 4000 դրամով և ստանալ Honor X3 ականջակալ, 100 գիգաբայթ ինտերնետ և գեղեցիկ հեռախոսահամար։

Honor X9a-ն 2023թ. նոր մոդելի սմարթֆոն է, որն ունի տարբերվող դիզայն, սուպեր ամուր՝ OLED կոր էկրան, ինչպես նաև մեկ լիցքավորմամբ 2 օր ծառայող մարտկոց։ Լաբորատոր փորձարկումների արդյունքների համաձայն՝ Honor X9a սմարթֆոնի էկրանն առանց խնդրի կարող է դիմակայել մի շարք ազդեցությունների ընկնելիս, նետվելիս, սեղմվելիս կամ այլ հարված ստանալիս։

«Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է տարբերվող, գեղեցիկ ու միևնույն ժամանակ շատ ժամանակակից նվեր ընտրել ձեր սիրելի կանանց համար։ Ընդ որում, Honor X9a սմարթֆոնը ձեռք բերելիս դուք ոչ միայն որակյալ անլար ականջակալի, այլև ծառայության տեսքով նվեր կմատուցեք», - նշել է Յուքոմ ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Հավելենք, որ նորագույն սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ինչպես «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ucom-ի առցանց խանութում։ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: