Unity տարիֆ + սուպեր Wi-Fi 6. Ucom-ն առաջարկում է արագ ինտերնետ տան ամեն անկյունում

Unity տարիֆ + սուպեր Wi-Fi 6. Ucom-ն առաջարկում է արագ ինտերնետ տան ամեն անկյունում

03/02/2022

Արդեն մի քանի շաբաթ է՝ Յուքոմ ընկերությունը ներկայացրել է իր նոր Unity տարիֆները, որոնցում միավորված են ֆիքսված ու շարժական կապի ծառայությունները։ Առաջին անգամ Ucom ֆիքսված ցանցի հասանելիությամբ ՀՀ ողջ տարածքում Ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նաև նոր սերնդի Wi-Fi 6 սարքից։

Ի տարբերություն շուկայում լայն տարածված Wi-Fi 4 սարքերի, Wi-Fi 6-ն ապահովում է տվյալների փոխանցման 4 անգամ ավելի մեծ թողունակություն ու 16 անգամ ավելի բարձր արագություն, ինչի շնորհիվ Ucom բաժանորդները կարող են վայելել մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետը նաև Wi-Fi-ով։

«Բաժանորդագրվելով մեր Unity տարիֆներից յուրաքանչյուրին՝ Դուք կստանաք ոչ միայն գերժամանակակից Wi-Fi 6 սարքն անվճար, այլև կվայլեք Հայաստանում ամենաարագ ֆիքսված ինտերնետը Ձեր տան յուրաքանչյուր անկյունում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Wi-Fi 6-ի միջոցով լուծվել է բազմաբնակարան շենքերում հաճախ հանդիպող Wi-Fi աղմուկների խնդիրը (Wi-Fi conflicts)։ Իսկ բազմանդամ ընտանիքներում , որտեղ յուրաքանչյուր անդամ ունի մեկական գաջեթ կամ խաղային համակարգչով իրականացնում է խաղերի ուղիղ հեռարձակում, OFDMA (Orthogonal Frequency Division Multiple Access – խմբ.) տեխնոլոգիայի շնորհիվ կավելանա Wi-Fi-ին միացված յուրաքանչյուր սարքի թողունակությունը։ OFDMA տեխնոլոգիայի միջոցով ընդհանուր ալիքը բաժանվում է բազմաթիվ փոքր ենթաալիքային բջիջների, ինչը նշանակում է, որ Wi-Fi 6-ի վրա հիմնված երթուղիչները և գաջեթները կարող են զուգահեռաբար մշակել ստացված տվյալները: Համեմատության համար նշենք, որ Wi-Fi 4-ն աշխատում է OFDM տեխնոլոգիայով, որը տարածում է միայն մեկ ալիք, ինչը հասանելի է միայն այն  օգտատերին, ում գաջեթն այդ պահին ավելի արագ է ընդունում տեղեկատվությունը:

Wi-Fi 6-ն ունի նոր՝ թիրախային արթնության ժամանակ (Target Wake Time) կոչվող հնարավորություն, ինչը թույլ է տալիս վերլուծել իրեն միացված յուրաքանչյուր սարք ու անհրաժեշտության դեպքում միացնել քնի ռեժիմը (Sleeping mode)։ Արդյունքում էներգիայի սպառումը մինչև 7 անգամ նվազում է:

Հավելենք, որ Unity տարիֆում ընդգրկված բոլոր ծառայությունների համար վճարումը կատարվում է մեկ միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Unity տարիֆի հիմնական հեռախոսահամարը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: