Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք Ucom-ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին

Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք Ucom-ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին

18/12/2020

Մինչև 2021 թվականի հունվարի 31-ը Ucom ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդները կօգտվեն ավելի արագ ինտերնետից և կստանան առավելագույն քանակով հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ uNet ֆիքսված ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կօգտվեն ֆիքսված ինտերնետից մինչև 100 Մբ/վրկ բարձրացված արագությամբ լարով միանալու դեպքում։ uTV հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներն էլ կկարողանան դիտել բոլոր 191 բազմաժանր հեռուստաալիքները, իսկ uMix և Triple Play փաթեթների բաժանորդները կվայելեն թե՛ ֆիքսված ինտերնետի բարձրացված արագությունը, և թե՛ առկա բոլոր հեռուստաալիքների ծրագրերն ու նախագծերը:

«Շնորհակալ ենք Ucom-ի բոլոր բաժանորդներին այս բարդ տարին մեր կողքին լինելու և բոլոր մարտահրավերները միասնական ջանքերով հաղթահարելու համար։ Թող տարեմուտը բարի ու խաղաղ լինի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: