Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ը ճիշտ ժամանակին կվճարի դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

Ucom-ը ճիշտ ժամանակին կվճարի դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

07/05/2020

Ucom ընկերությունը կվճարի Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները ճիշտ ժամանակին՝ մայիսի 16-ին։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Ucom ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրում առօրյա աշխատանքը բնականոն ռեժիմ վերադարձնելու, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և բաժանորդների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: