Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
Ucom-ի նոր՝ uGo 7500 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան կիսվել ինտերնետի ծավալով

Ucom-ի նոր՝ uGo 7500 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան կիսվել ինտերնետի ծավալով

11/03/2019

Գարնանային տոների շրջանակում՝ մինչև ապրիլի 7-ը Ucom ընկերության շարժական ինտերնետի նոր՝ uGo 7500 սակագնային պլանին միանալու դեպքում բաժանորդները կստանան 2-րդ քարտը՝ 70 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալն առանց հավելյալ վճարի մտերիմներից մեկի հետ կիսելու համար։ 

Ի դեպ, uGo 7500-ին 12 կամ 24 ամսով միանալու դեպքում բաժանորդները կկարողանան ձեռք բերել Huawei նորագույն շարժական մոդեմն ընդամենը 1 դրամով։

«Բայց սա էլ ամենը չէ։ Այն բաժանորդները, որոնք միացել են շարժական ինտերնետի բոլորովին նոր՝ uGo 7500 սակագնային պլանին 24 ամսով,  մոդեմ ձեռք բերելու հետ միաժամանակ, կարող են օգտվել նաև Alcatel կամ Huawei որակյալ պլանշետ ձեռք բերելու հնարավորությունից՝ դրա դիմաց վճարելով ամսական առնվազն 2990 դրամ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ գարնանային տոների շրջանակում Ucom ընկերությունը հատուկ առաջարկով է հանդես եկել նաև նոր սմարթֆոն ձեռք բերել ցանկացող և Ucom շարժական կապի առավելությունները գնահատող հաճախորդների համար։ Բոլոր մանրամասները ներկայացված են պաշտոնական www.ucom.am կայքում։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: