Ամանորին ընդառաջ Ucom-ն առաջարկում է հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ

Ամանորին ընդառաջ Ucom-ն առաջարկում է հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ

06/12/2018

Ամանորին ընդառաջ՝ մինչև հունվարի 31-ը Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններից հատուկ գնով սմարթֆոններ Ձեռք բերելու դեպքում բաժանորդները կստանան 20 ԳԲ շարժական ինտերնետ 6 ամսվա համար։ Մասնավորապես՝ Android One օպերացիոն համակարգով աշխատող Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 87 900 դրամով, նախկին 104 900-ի փոխարեն, իսկ 2018 թվականի արտադրության Samsung Galaxy J4 սմարթֆոնը՝  67 900  դրամով: Ավելին, Ucom  կանխավճարային ծառայության, ինչպես նաքև հետվճարային Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ծավալով ինտերնետ 6 ամսվա համար՝ առանց որևէ պարտավորության։ Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել կանխիկ կամ ապառիկ տարբերակով։

«Այս տարվա ընթացքում բազմաթիվ գնիջեցման առաջարկներով ենք հանդես եկել, ընդ որում՝ բացարձակապես չսպասելով որևէ հատուկ առիթի։ Ucom-ի հաճախորդները քաջատեղյակ են, որ կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ 20 ԳԲ ինտերնետ փաթեթը կտրամադրվի Ucom-ից ձեռք բերվող բոլոր սմարթֆոնների հետ: Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: