Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Հայտնի են #UcomRoaming առցանց մրցույթի հաղթողները

Հայտնի են #UcomRoaming առցանց մրցույթի հաղթողները

04/09/2018

Այսօր ամփոփվեցին 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Instagram-ում կայացած #UcomRoaming առցանց մրցույթի արդյունքները: Ընտրվեցին ամենահետաքրքիր, ամենաստեղծագործ 3 լուսանկարները, որոնք հեղինակների կողմից տեղադրվել են Instagram-ի իրենց բաց էջերում, ստացել են նվազագույնը 50 հավանում, տարածվել են օգտատերերի Story-ներում՝ նշելով @ucom_official էջը, իսկ մրցութային նկարի նկարագրական մասում կիրառվել են #UcomArmenia  #UcomRoaming հեշթեգերը։

Գլխավոր մրցանակը՝ 64 ԳԲ ներքին հիշողությամբ iPhone 8-ն ստացավ Լևոն Համբարձումյանը Վանաձորից, ով քարերի հսկայածավալ համադրությամբ սարի վրա հավաքել է որոշակի բարձրությունից տեսանելի Ucom բառը՝ կադրում ցուցադրելով հայաստանյան բնության ներդաշնակ տեսարաններից մեկը։

Երկրորդ տեղի մրցանակակիր Ջուլիետա Հարությունյանն Արտաշատից ստացավ 150 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։ Իսկ երրորդ տեղում է Լորետա Մանուկյանը Երևանից, ով ստացավ 50 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։

«Ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում #UcomRoaming հեշթեգը կիրառել են Instagram-ի 541 օգտատերեր: Թեև մրցույթի պայմաններով նախատեսված չէր, մենք որոշեցինք 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթ նվիրել բոլոր մասնակիցներին: Իսկ այն մասնակիցներն, ովքեր Ucom-ի բաժանորդ չեն, կստանան հեռախոսահամար՝ Հայաստանի ամենաարագ շարժական 4G+ ցանցում 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթը վայելելու համար», - նշեց Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ մասնակիցները պետք է աշխատավայրում, հանգստի ժամանակ կամ ցանկացած վայրում գրեին «Ucom» արտահայտությունը որևէ կերպ, օրինակ՝ ավազի վրա, մրգերով, մատիտներով և այլն, այնուհետև հրապարակեին լուսանկարն՝ Instagram-ի առցանց մրցույթի կանոնների համաձայն:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: