Speedtest Speedtest
Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ն ամանորի նվեր է պատրաստել IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար

Ucom-ն ամանորի նվեր է պատրաստել IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար

20/12/2017

Դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը U!TV ծառայության բոլոր բաժանորդները կվայելեն Ամանորի ջերմ ու բարի ընտանեկան մթնոլորտը՝ դիտելով միջազգային ամենահեղինակավոր առաջատար ընկերությունների արտադրանքը:

«Տեսավարձույթ» բաժնում հատուկ այս օրերի համար առանձնացված «New Year 2018» պանակում   Ucom-ի բաժանորդները կգտնեն ամանորյա ուրախ ֆիլմեր և մուլտֆիլմեր անվճար դիտման համար:  Բացառիկ հեռուստաարտադրանքով կզարմացնեն Paramount Comedy և Discovery Turbo Xtra ֆիլմերի և ժամանցային ալիքները: Մի շարք ֆիլմային հեռուստաալիքներ, ինչպիսիք են ViP Megahit-ը, ViP Premiere-ը և Spike-ը կարելի է դիտել բացառապես Ucom հեռուստացանցում:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխարհի ամենահայտնի հեռուստաարտադրողների բազմաժանր ու որակյալ բովանդակությունից Ucom-ի հեռուստադիտողները կարողանան ընտրել լավագույնը: Մաղթում ենք հաճելի դիտում և առիթից օգտվելով՝ նաև բարի Ամանոր», - ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հավելենք, որ տոնական օրերին VH1 Classic, Paramount Channel,  Boomerang, Eurosport 1 HD ալիքների երաժշտական, ֆիլմերի, մանկական և սպորտային բովանդակությունը կգունավորի թե՛ ամենափոքր, և թե՛ մեծահասակ լսարանի տոնական օրերը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: