Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
English Club TV հեռուստատեսային ալիքի մի շարք հեռուստանախագծեր արդեն հասանելի են Ucom-ի տեսավարձույթ (VoD) բաժնում

English Club TV հեռուստատեսային ալիքի մի շարք հեռուստանախագծեր արդեն հասանելի են Ucom-ի տեսավարձույթ (VoD) բաժնում

03/08/2016

Անգլերեն սովորելը դեռ երբեք այսքան դյուրին չի եղել։ Ucom ընկերության հեռուստատեսային տեսավարձույթում այսուհետ հնարավոր կլինի գտնել Word Party (3+ տարեկան սկսնակ սովորողների համար), Crafty Hands (4+ տարեկան սովորողների համար), Art Land (5-10 տարեկան սովորողների համար), Kids in Action (7-10 տարեկան սովորողների համար) հեռուստածրագրերի հոլովակները, որոնք անգլերենի ուսուցումը Ձեր երեխաների համար կվերածեն զվարճալի խաղի։ 3 տարեկանից սկսած, երեխաներն ակտիվորեն հետաքրքրվում են շրջակա միջավայրով և ջանում են իրենց սեփական ձեռքերով ինչ-որ իրեր պատրաստել։ Նորանոր թեմաների մասին հոլովակներ դիտելու ընթացքում Ձեր հրաշամանուկները ոչ միայն կխորացնեն անգլերենի իրենց իմացությունը, այլև կզարգացնեն ձեռքի աշխատանքի և ստեղծագործական հմտությունները։ Օգնեք Ձեր երեխաներին մեծանալ խելացի ու ստեղծարար։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: