Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom ընկերությունը արժանացել է «Լավագույն գործատու» տիտղոսին

Ucom ընկերությունը արժանացել է «Լավագույն գործատու» տիտղոսին

05/05/2016

Վերջերս Ucom ընկերությունը մասնակցել է «Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն փորձ» ուսումնասիրությանը, որը կազմակերպվում և իրականացվում է Ամստերդամում հիմնադրված Լավագույն գործատուների ինստիտուտի (http://www.top-employers.com/) կողմից:

Լավագույն գործատուների ինստիտուտի նախաձեռնությամբ ամեն տարի իրականացվող ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել ամբողջ աշխարհի խոշոր գործատուների կողմից իրենց աշխատակիցներին առաջարկվող պայմանները և իրականացնել գնահատում՝ ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում, աշխարհի միայն առաջատար գործատուներն են արժանանում «Լավագույն գործատու» տիտղոսին: 

Ucom ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկող պայմանների գնահատումն իրականացվել է 9 չափանիշների հիման վրա՝

  1. Մեծ պոտենցիալով աշխատակիցների կառավարման ռազմավարություն
  2. Մարդկային ռեսուրսների պլանավորում
  3. Աշխատակցի ընդունելության գործընթաց
  4. Ուսուցում և մասնագիտական զարգացում
  5. Աշխատանքի արդյունավետության կառավարում
  6. Առաջնորդություն
  7. Կարիերայի և մասնագիտական առաջխաղացման կառավարում
  8. Աշխատակիցների փոխհատուցում ու արտոնություններ
  9. Մշակույթ

Արդյունքում, Ucom-ը բարեհաջող անցել է հավաստագրման գործընթացի բոլոր փուլերը և արժանացել «Հայաստանում 2016թ. լավագույն գործատու» տիտղոսին, քանի որ ընկերության կողմից իր  աշխատակիցներին առաջարկվող պայմանները համապատասխանել և որոշ հարցերում անգամ գերազանցել են հավաստագրմանը ներկայացվող բոլոր չափանիշները:

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունը 2016 թվականին «լավագույն գործատու» տիտղոսին արժանացած միակ հայկական ընկերությունն է: Այս մրցանակը վկայում է մեր աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Այն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում, նաև այն ժառանգությունը, որ ստացել ենք Օրանժ Արմենիա ընկերությունից հիմք են հանդիսացել, որ մեր ընկերությունը համարվի միջազգային չափանիշներին համապատասխանող լավագույն ընկերություն», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման տնօրեն Մարինե Ազնաուրյանը նշել է՝ «Այս հավաստագիրը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում մեր աշխատանքի գնահատականն է և, միաժամանակ, պարտավորեցնում է մեզ բարելավել մեր անձնակազմի աշխատանքային պայմաններն ու զարգացման հնարավորությունները»: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: