Այսօրվանից Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կկարողանան այցելել մի շարք պետական գերատեսչական և կրթական կայքեր

Այսօրվանից Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կկարողանան այցելել մի շարք պետական գերատեսչական և կրթական կայքեր

19/03/2020

Այսօր բոլորիս ուշադրությունը սևեռված է նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման և հնարավոր կանխարգելման միջոցների վերաբերյալ նորություններին, որի արդյունքում բավականին մեծ հոսք է գրանցվում համաշխարհային և հայկական մի շարք առողջապահական և վիճակագրական կայքեր: Ավելին, ստեղծված իրավիճակում բոլոր կրթական հաստատություններն անցել են հեռավար ևառցանց կրթության, որի արդյունքում կրկին շատացել են մի շարք առցանց կրթական հարթակների և կայքերի այցելությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը, ցանկանում ենք տեղեկացնել,որ այսօրվանից մինչև ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարք իրավիճակի ավարտը Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար առանց ինտերնետ ծավալի հաշվարկման է դարձնում, այսինքն ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքերը, ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ կայքը և մի շարք այլ պաշտոնական կայքեր, որոնք պարունակում են արտակարգ իրավիճակում անհրաժեշտ տեղեկատվություն:  Այսինքն այս կայքեր այցելելիս բաժանորդի օգտագործված ինտերնետ ծավալը չի հաշվարկվի։

Կայքերի ամբողջական ցանկը հետևյալն է`

ՀՀ կառավարություն` Gov.am

ՀՀ վարչապետ`  www.primeminister.am

ՀՀ կառավարություն էլեկտրոնային կառավարում` e-gov.am 

ՀՀ Առողջապահության նախարարություն պաշտոնական կայք` Moh.am

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ncdc.am

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` mes.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` escs.am

ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ` armedu.am 

ՀՀ ոստիկանություն` Police.am 

Երևանի քաղաքապետարան` www.yerevan.am

Եվս մեկ անգամ նշենք, որ  ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակը և կորոնավիրուսի արագ տարածման վտանգները հաշվի առնելով՝ Ucom ընկերությունը կրկին կոչ է անում բոլորի նրանց, ովքեր իրենց գրասենյակային աշխատանքը կարող են իրականացնել տանից, առանց վարանելու մնալ տանը և աշխատել տանից:

Добро пожаловать в службу онлайн помощи от Ucom!

Введите свои данные, выберите тему, и мы постараемся Вам помочь!