Ucom TV-ի բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կդիտեն Viasat, ֆիլմերի և մանկական թեմատիկ փաթեթների ալիքները

Ucom TV-ի բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կդիտեն Viasat, ֆիլմերի և մանկական թեմատիկ փաթեթների ալիքները

19/03/2020

Մարտի 19-ից մինչև ապրիլի 30-ը Viasatֆիլմերի և մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքներն առանց հավելյալ վճարի հասանելի կլինեն Ucom TV ծառայության բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին։ Բացառություն են կազմում uTV Box և uTV Box մարզային փաթեթների բաժանորդները:

«Այսօր մեր հայրենակիցների մեծ մասը աշխատում է առցանց, առանց տանից դուրս գալու: Մեր ընկերությունը պատրաստակամորեն ապահովում է յուրաքանչյուր բաժանորդի կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ։ Կարևորելով կրթությունը և որակյալ բովանդակությունը՝ Ucom-ն առաջարկում է ազատ ժամանակ ունենալու դեպքում դիտել միայն որակյալ ֆիլմեր, մանկական և ուսուցողական ալիքներ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք նաև, որ uTV-ի տեսավարձույթ  բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր և մուլտֆիլմեր փոքրերի համար:

Добро пожаловать в службу онлайн помощи от Ucom!

Введите свои данные, выберите тему, и мы постараемся Вам помочь!