Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության հետ ձեռք բերեք 1 SIM քարտ 2 համարով՝ հայկական և ռուսական*, և ստացեք մի շարք առավելություններ.
- 2 համար 1 SIM քարտում. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում, և առանց ռոմինգի
- զանգեր Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր սակագնային պլանում ներառված րոպեներից
- մատչելի զանգեր Հայաստանի բոլոր ցանցեր ռուսական համարից՝ Ռուսաստանում գտնվելիս
- անվճար մուտքային զանգեր և’ հայկական, և’ ռուսական համարներին թե’ Հայաստանում, թե’ Ռուսաստանում գտնվելիս
- ռոմինգ հայկական համարով Հայաստանից և Ռուսաստանից դուրս՝ համաձայն Ucom ռոմինգի սակագների, ինչպես նաև ռոմինգում գտնվելիս մուտքային զանգեր և’ հայկական, և’ ռուսական համարներին
- 30 ռուբլի նախնական գումար ռուսական համարին՝ Ռուսաստան մուտք գործելիս նախքան հաշվի լիցքավորումը զանգեր կատարելու համար
Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլաններն են.
500 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան*
|
1500 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան*
|
3000 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան*
|
Ունիվերսալ Պլյուս 12500 Դ
6000 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան*
|
7 ԳԲ
Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp, Google Classroom, Microsoft Teams**
|
15 ԳԲ
Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp, Google Classroom, Microsoft Teams**
|
30 ԳԲ
Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp, Google Classroom, Microsoft Teams**
|
50 ԳԲ
Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp, Google Classroom, Microsoft Teams**
|
500 SMS տեղական բոլոր ցանցեր և Արցախ |
1500 SMS տեղական բոլոր ցանցեր և Արցախ |
3000 SMS տեղական բոլոր ցանցեր և Արցախ |
6000 SMS տեղական բոլոր ցանցեր և Արցախ |
Անսահմանափակ զանգեր Ucom շարժական ցանցի ներսում
ներառված րոպեները սպառելուց հետո |
|
3000 դրամ բացասական հաշվեկշիռ |
5000 դրամ բացասական հաշվեկշիռ |
10000 դրամ բացասական հաշվեկշիռ |
15000 դրամ բացասական հաշվեկշիռ |
12 դրամ/րոպե տեղական այլ ցանցեր ներառված րոպեները սպառելուց հետո |
0 դրամ/րոպե Արցախ ներառված րոպեները սպառելուց հետո |
15 դրամ/րոպե Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա ներառված րոպեները սպառելուց հետո |
շարժական ինտերնետ ներառված ՄԲ-երը սպառելուց հետո |
5 դրամ/ՄԲ |
3 դրամ/ՄԲ |
2 դրամ/ՄԲ |
1 դրամ/ՄԲ |
15 դրամ/SMS SMS տեղական համարներին ներառված SMS-ները սպառելուց հետո |
0 դրամ/SMS SMS դեպի Արցախ ներառված SMS-ները սպառելուց հետո |
20 դրամ/SMS SMS միջազգային համարներին |
Հայաստանում գտնվելիս Դուք կօգտագործեք Ձեր հայկական համարը Ունիվերսալ Պլյուս hետվճարային սակագնային պլաններից մեկով, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը Իմ Հայաստան կանխավճարային սակագնային պլանով, և առանց ռոմինգի:
Ռուսաստանում գտվելիս Ձեր հայկական համարին կստանաք անվճար մուտքային զանգեր, եթե այն գտնվում է ակտիվ կարգավիճակում, և ռուսական համարն էլ բաժանորդի ցանկությամբ արգելափակված չէ:
Հայաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել QiWi էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց, իսկ հայկական համարը՝ առկա վճարման տարբերակներով:
Ռուսաստանում hայկական համարը կարող եք լիցքավորել QiWi տերմինալների և էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց՝ www.ucom.am կայքի միջոցով՝ ՀՀ-ում թողարկված բանկային քարտերով: Այլ բանկային քարտերով հայկական համարի լիցքավորման տարբերակներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: Ռուսաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել առկա վճարման տարբերակներով:
Պայմանագրի կասեցման, կամ Ունիվերսալ Պլյուս ծառայությունից այլ սակագնային պլանի/բաժանորդագրության տեսակի անցնելու դեպքում, տվյալ առաջարկը կդադարի գործել և Դուք կզրկվեք երկու համար մեկ SIM քարտում ունենալու հնարավորությունից:
Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում վավեր անձ հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում):
Դուք կարող եք կատարել քարտի փոխարինում, համարի փոփոխություն և մի շարք այլ գործարքներ ինչպես Հայաստանում Ucom սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ռուսաստանում MTT սպասարկման կենտրոններում: Հայաստանում գործարքներն իրականացվում են Ucom-ի, իսկ Ռուսաստանում՝ MTT-ի ընթացակարգերի համաձայն:
Ռուսաստանում գտնվելիս հարցերի դեպքում կարող եք անվճար զանգահարել Ucom զանգերի սպասարկման կենտրոն 4444 կարճ համարով կամ 00 7 958 555 4444 համարով:
Հայաստանից և Ռուսաստանից դուրս Դուք կօգտվեք ռոմինգից՝ համաձայն Ucom ռոմինգ ծառայության ընթացիկ սակագների և պայմանների: Ավելին, անհրաժեշտություն չկա ակտիվացնել ռոմինգ ծառայությունը, քանի որ այն արդեն լռելյայն ակտիվ է:
Բաժանորդի պահանջով այս առաջարկի շրջանակներում ձեռք բերված քարտի հայկական հեռախոսահամարին իր ռուսական համարից ստացված մուտքային զանգերը վերահասցեավորվում են՝ համաձայն զանգի հետ եկած հրահանգի:
* Ռուսական համարով ծառայությունները մատուցվում են Aiva mobile-ի կողմից:
** Մինչև մայիսի 31-ը ներառյալ Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp, Google Classroom, Microsoft Teams հավելվածներից օգտվելիս, ինչպես նաև zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com, etwinning.net և e-school.am կայքեր այցելելիս ինտերենտի օգտագործման վճար չի գանձվի:
Այս հավելվածներից ու կայքերից անխափան ու լիարժեք օգտվելու համար հարկավոր է հաշվին ունենալ դրական գումար: Այս կայքերից ու հավելվածներից օգտվելիս հնարավոր է ինտերնետային այլ ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որի համար գանձումը կկատարվի՝ համաձայն սակագնային պլանի:
Ձեր սմարթֆոնն ընտրելու և հատուկ պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն կամ մեր ինտերնետ խանութ:
Ռուսաստանում բնակվող Ձեր մտերիմները ևս կարող են օգտվել 2 համար 1 SIM քարտում առաջարկից՝ SIM քարտը ձեռք բերելով Ռուսաստանում: Ավելին