Ucom-ի Level Up hետվճարային ամսական բաժանորդագրության հետ Դուք միշտ վճարում եք ծառայություններից օգտվելուց հետո: Յուրաքանչյուր ամիս Դուք վճարում եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում հավելյալ օգտագործած ծառայությունների գումարը:
Ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները Ձեր հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ից, որի համար պետք է վճարեք մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված ներառված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը հաջորդ ամիս չեն փոխանցվում:
Եթե ամսվա ընթացքում օգտագործում եք Ucom-ի այլ ծառայություններ կամ ավելին, քան Ձեր ամսական ներառումները, ապա գանձումը կատարվում է Ձեր հաշվեկշռից: Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի. որքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Ucom-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում Ucom-ի ցանկացած սպասարկման սրահում: Ucom -ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջը` իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Ucom -ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:
Սակագնային պլան |
Բացասական հաշվեկշիռ |
Level Up 3000 |
3000 |
Level Up 5500 |
5000 |
Level Up 8500 |
10000 |
զանգեր Ucom շարժական ցանցում |
0 դրամ/րոպե |
զանգեր դեպի տեղական այլ ցանցեր, Արցախ |
15 դրամ/րոպե |
շարժական ինտերնետ |
15 դրամ/ՄԲ |
SMS դեպի տեղական և միջազգային ցանցեր, նաև Արցախ |
15 դրամ/SMS |
Բացասական հաշվեկշռի սահմանաչափը գերազանցելու դեպքում հնարավոր կլինի օգտվել միայն Ձեր սակագնային պլանում ներառված շարժական ինտերնետից և SMS-ներից: Մնացած ծառայություններից կամ ամսական ներառումներից (այդ թվում՝ Ձեր սակագնային պլանում ներառված և չօգտագործված րոպեներից) օգտվելու համար անհրաժեշտ կլինի մարել ամսավճարի պարտքը, եթե առկա է, և վերալիցքավորել հաշիվը:
Որպես Ucom Հետվճարային ծառայության բաժանորդ, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, ինտերնետ): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե նման սեսիայի ժամանակ սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք պատասխանատվություն եք կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար:
Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:
Level Up սակագնային պլանը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսով։
*Հատուկ առաջարկի շրջանակներում LevelUp 5500 սակագնային պլանով անսահմանափակ ինտերնետի առաջարկը հասանելի կլինի մինչև 31․12․2022թ. ներառյալ, որից հետո ամեն ամիս կստանաք 30ԳԲ ինտերնետ, ինչպես նաև նշված հավելվածներն անսահմանափակ։
Այդ կայքերից ու հավելվածներից օգտվելիս հնարավոր է ինտերնետային այլ ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որի համար գանձումը կկատարվի համաձայն սակագնային պլանի:
Բարեխիղճ օգտագործման սկզբունքի համաձայն Ucom-ը հնարավորություն է ընձեռում բոլոր բաժանորդներին հավասար օգտվել որակյալ շարժական կապի ծառայություններից։
Եթե վավերականության 30 օրվա (հետվճարայինի դեպքում՝ 1 ամսվա) ընթացքում Դուք գերազանցել եք 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ։ Կանխավճարային սակագնային պլանի դեպքում այդ արագությունը կգործի մինչև վավերականության ժամկետի ավարտը, իսկ հետվճարայինի դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 1-ը։
Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։
Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից առանց մեգաբայթերի գանձման։
Ի լրումն նշված հավելվածների առանց ինտերնետի մեգաբայթերի սպառման Ձեր Level Up փաթեթով հասանելի են լինելու www.ucom.am կայքը, ArCa, uPay, IDram և Ucom հավելվածները, ինչպես նաև մի շարք կրթական կայքեր, ինչպիսիք են www.kahoot.com, www.etwinning.net, www.emis.am, www.armedu.am, www.e-school.am: