Մասնակցե՛ք 2021 թ. ապրիլի 08-ից մինչև 18-ը ներառյալ անցկացվող SMS վիկտորինային և ստացեք նվեր iPhone 11 128GB:
Վիկտորինային մասնակցելու համար ուղարկեք Play բառը 1049 կարճ համարին: Որպես պատասխան Դուք կստանաք վիկտորինայի առաջին հարցը` պատասխանի երեք հնարավոր տարբերակներով:
Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է 1049 կարճ համարին ուղարկել SMS` այն պատասխանի համարով, որը Ձեր կարծիքով ճիշտ է:
Օրինակ`
Ո՞վ է Ֆաինա Ռանևսկայան:
- Դերասանուհի
- Տիեզերագնաց
- Պարուհի
Եթե Դուք կարծում եք, որ Ֆաինա Ռանևսկայան դերասանուհի է, ապա ուղարկեք 1049 կարճ համարին SMS` տեքստում նշելով «1» թիվը:
Անկախ պատասխանի ճիշտ կամ սխալ լինելուց՝ Դուք կստանաք հաջորդ SMS-ը, որտեղ կնշվի նախորդ հարցի պատասխանի արդյունքը (ճիշտ կամ սխալ), կուտակված միավորների քանակը և հաջորդ հարցը:
Վիկտորինայի վերջին հարցին պատասխանելուց հետո Դուք կստանաք SMS, որտեղ նշված կլինի տվյալ հարցի պատասխանի արդյունքը (ճիշտ կամ սխալ) և վաստակած ընդհանուր միավորների քանակը:
SMS վիկտորինան անցկացվում է հայերեն լեզվով (լատինատառ):
Հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով` հարցերի ընդհանուր ցանկից: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար Դուք կստանաք 1 միավոր, յուրաքանչյուր սխալ պատասխանի համար` 0 միավոր:
Ի դեպ, Դուք ցանկացած պահի կարող եք ճշտել կուտակած միավորները՝ ուղարկելով TOP բառը 1049 համարին:
SMS վիկտորինան կունենա 1 հաղթող, ով հայտնի կդառնա 23.04.2021-ին: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով նշված ժամանակահատվածում առաջինը ճիշտ կպատասխանի հարցերի առավելագույն քանակին՝ ամենակարճ ժամանակահատվածում:
SMS վիկտորինայի արդյունքները և հաղթող հեռախոսահամարը կհրապարակվեն www.ucom.am կայքում 23.04.2021-ին:
1049 համարին ուղարկվող մեկ SMS-ի արժեքն է 150 դրամ, ներառյալ ԱԱՀ:
SMS վիկտորինայի հաղթող մասնակիցը կստանա նվեր՝ iPhone 11 128GB:
SMS վիկտորինայի մանրամասն կաննոններին կարող եք ծանոթանալ այստեղ: