Mobile ID ծառայությունն արդեն հասանելի է Ucom-ի բաժանորդներին: Ծառայության շնորհիվ Դուք կարող եք արագ ու անվտանգ նույնականացվել և ստորագրել փաստաթղթեր էլետրոնային եղանակով: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լինել ֆիզիկական անձ և ունենալ վավեր նույնականացման քարտ:
Նախ պետք է այցելել Ucom սպասարկման կենտրոն, ներկայացնել ID քարտը և փոխարինել Ձեր ընթացիկ SIM քարտը mID SIM-ով: Փոխարինման արժեքը 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Եթե Դուք Ucom բաժանորդ չեք, անհրաժեշտ է վերցնել նոր mID SIM քարտ, որը կստանաք անվճար։ Ի դեպ, mID SIM-ը չի կարող լինել է թվային քարտ (eSIM)։
Նույնականցումն անցնելուց և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստորագրելուց հետո Դուք կստանաք mID SIM քարտ: Քարտը ստանալուց հետո տեղադրեք այն Ձեր հեռախոսում և կատարեք հետևյալ քայլերը.
Մուտք գործեք mid.am կայք:
Ընտրեք «Mobile ID ակտիվացում» բաժինը:
Մուտքագրեք Mobile ID հեռախոսահամարը համապատասխան դաշտում, նշեք «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայամաններին» և սեղմեք «Ակտիվացնել»:
Մուտքագրեք Ձեր հեռախոսին Mobile ID-ից ստացված հաստատման կոդը և սեղմեք «Շարունակել» կոճակը:
Կրկին սեղմեք «Շարունակել», այնուհետև «Ակտիվացնել» կոճակը և հետևեք հրահանգներին:
Շուտով հեռախոսին կստանաք PIN-եր ստեղծելու հրահանգներ: Հաստատեք և մուտքագրեք 6-անիշ թիվ (թվերը պարտադիր պետք է հիշել): PIN 1-ը նույնականացում անցնելու համար է, PIN 2-ը՝ փաստաթղթերը էլէկտրոնային տարբերակով ստորագրելու:
Յուրաքանչյուր PIN-ը մուտքագրեք 3 անգամ։ Սկզբում PIN 1-ը, այնուհետև PIN 2-ը:
PIN-երը կարող են լինել նույնը, սակայն ցանկալի չէ:
Բոլոր քայլերն անելուց հետո Ձեր հեռախոսին կստանաք «Mobile ID ծառայությունն ակտիվացված է» հաղորդագրությունը:
Դուք կարող եք օգտվել Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունից, եթե ունեք վավեր նույնականացման քարտ և վճարել եք ԷԿԵՆԳ-ի (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) 3000 դրամ վճարը:
Ներկա պահին ծառայությունը հասանելի է հետևյալ հարթակներում՝
- Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ՝ e-cadastre.am/customer/login
- ՀՀ ԱԳՆ․ Էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ՝ mul2-mfa.gov.am/am/
- e-Citizen` www.e-citizen.am/#login
- Էլեկտրոնային հյուպատոսական համակարգ՝ consular.e-gov.am/am/
- Ճանապարհային ոստիկանության առցանց հարթակ՝ www.am/
- Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակ՝ file-online.taxservice.am/pages/loginPage.jsf
- Հարկային ծառայության` e-invoicing համակարգ
Mobile ID ծառայությանը միանալու տեսաուղեցույցն այստեղ: