Ucom-ի uKid խելացի ժամացույցը հասանելի է նոր գույներով, նոր հավելվածով և կաշխատի 4G ցանցում

Ucom-ի uKid խելացի ժամացույցը հասանելի է նոր գույներով, նոր հավելվածով և կաշխատի 4G ցանցում

07/04/2023

«Յուքոմ» ընկերությունը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել բոլորովին նոր ու գունեղ, 4G ցանցում աշխատող uKid խելացի ժամացույցներից մեկը։ Այն աշխատում է նոր հնարավորություններով օժտված, ավելի հարմարավետ, ժամանակակից և շուկայի պահանջներին բավարարող uKid թարմացված հավելվածով և ավելի մատճելի՝ uKid 1500 սակագնային պլանով։ Ժամացույցները հնարավոր է ձեռք բերել առանց բաժանորդագրության, ինչպես Ucom-ի առցանց խանութում, այնպես էլ Ucom սպասարկման սրահներում՝ սարքի համար վճարելով կանխիկ 34 900 դրամ կամ 36 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ ամսական 970 դրամ։

Նոր uKid ժամացույցներն ունեն ավելի հզոր մարտկոց, ֆոտո և վիդեո նկարելու հնարավորություն։ Ներկայացված են 5 տարբեր գույներով և ունեն փոխարինման ժապավեններ։ Նոր ժամացույցներն ունեն նաև RoHS հավաստագիր, որը փաստում է, որ uKid-ը չի պարունակում առողջության համար վտանգավոր նյութեր։

«uKid-ի հետ երեխան հեռախոսազանգեր և կարճ հաղորդագրություններ կստանա բացառապես ծնողների կողմից սահմանված հեռախոսահամարներից, կկարողանա հաղորդագրություններ ու ծանուցումներ ուղարկել ծնողներին, որոնք էլ իրենց հերթին ցանկացած պահի իրենց սմարթֆոններում կկարողանան տեսնել իրենց զավակի գտնվելու վայրը։ uKid-ն իրապես լավագույն լուծումն է, եթե 5-12 տարեկան երեխաների ծնողները, տարբեր նկատառումներից ելնելով, խուսափում են սմարթֆոն ձեռք բերելուց», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

uKid նոր սակագնային պլանն այժմ ավելի մատչելի է։ Ամսական վճարելով ընդամենը 1500 դրամ՝ ծնողներն իրենց երեխաների համար կապահովեն  5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 2 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկին 1 ԳԲ փոխարեն, և 300 SMS  Ucom շարժական ցանցի ներսում։ Ներառումներն սպառելուց հետո uKid-ից հնարավոր կլինի օգտվել 5 դրամ/ՄԲ սակագնով՝ շարժական ինտերնետի, 12 դրամ/րոպե սակագնով՝ դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ զանգերի, 5 դրամ/SMS սակագնով՝ տեղական բոլոր ցանցեր և Արցախ կարճ հաղորդագրությունների համար։

Հավելենք, որ այս պահին uKid հավելվածը հասանելի է դեռևս Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, շուտով կգործի նաև iOS սմարթֆոնների համար։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: