Փոփոխություններ «Ընդհանուր դրույթներ և պայմաններում» և իրավաբանական հասցեում

Փոփոխություններ «Ընդհանուր դրույթներ և պայմաններում» և իրավաբանական հասցեում

19/10/2022

«Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը, հաշվի առնելով Ընկերության կողմից մատուցվող ծառայություններում փոփոխություններն ու ավելացումները, ինչպես նաև ղեկավարվելով բաժանորդների կողմից բարձացված մի շարք տեխնիկական և իրավական բնույթի հարցերով, ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ի 49-րդ հոդվածի 2 մասի 2․2 կետով, փոփոխություններ է կատարել դրանցում՝ ավելացնելով կետ 9.36.3-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հոկտեմբերի 26-ից: Փոփոխված տարբերակին կարող եք  ծանոթանալ այս հղումով։

Ավելին, փոփոխվել է նաև «Յուքոմ» ՓԲ ընկերության իրավաբանական հասցեն․ նախկին՝ ՀՀ, ք. Երևան 0015, Սուրբ Գ. Լուսավորչի 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն հասցեն փոխարինվել է ՀՀ, ք. Երևան 0069, Դավիթ Անհաղթի 8/4-ով:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: