Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «մագնիսապատումի» հերոս

Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «մագնիսապատումի» հերոս

29/07/2022

Մինչև ս․թ․ սեպտեմբերի 25-ը Ucom ընկերության ձայնային ծառայության ռոումինգից օգտվող բաժանորդները կարող են փակցնել իրենց կրեատիվ ճամփորդական մագնիսները Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom սպասարկման կենտրոնում և ստանալ Earphone TWS Y30 անլար ականջակալը։ Ավելին, ամենահետաքրքիր մագնիսը փակցրած բաժանորդը կստանա հատուկ մրցանակ՝ ճամպրուկների հավաքածու։

Նշենք, որ հուլիսի 27-ից սեպտեմբերի 25-ը ռոումինգում գտնվող Ucom շարժական կապի ծառայությունների բաժանորդները կստանան հատուկ SMS-հաղորդագրություն, որն անհրաժեշտ է ներկայացնել մագնիսը փակցնելու ժամանակ անձը հաստատող փաստաթղթի հետ։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է բերել միայն 1 մագնիս ու ստանալ 1 ականջակալ։

«Կիսվե՛ք մեզ հետ ձեր վառ հիշողություններով, և Ucom-ը կդարձնի դրանք էլ ավելի արժեքավոր։ Ի դեպ, ռոումինգում չմոռանաք կապի մեջ մնալ ձեր մտերիմների հետ՝ ակտիվացնելով գերարագ ինտերնետի մատչելի փաթեթները», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, որ Ucom-ը հաղթող մասնակցի հետ կապ կհաստատի արշավի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցանակն ստանալու համար հաղթողը պետք է ներկայանա Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոն։

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: