Ucom շարժական կապի բաժանորդներին ի գիտություն

Ucom շարժական կապի բաժանորդներին ի գիտություն

19/07/2022

Հուլիսի 19-ին Երևանի ժամանակով ժամը 23։00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 12։00-ն «Յուքոմ» ՓԲԸ շարժական ցանցում իրականացվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Տվյալ ժամանակահատվածում բաժանորդները կկարողանան զանգեր կատարել և օգտվել գերարագ ինտերնետից:


Այնուամենայնիվ, կապի մի շարք ծառայություններ ժամանակավորապես հասանելի չեն լինի։ Դրանց թվում են շարժական կապի ծառայությունների վճարման, բաց թողնված զանգերի և այլ հաստատող SMS-ների ստացման հնարավորությունները, րոպեների և մեգաբայթերի փաթեթների ակտիվացման, հաշվի հարցման ծառայությունները։


Հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: