Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ Orion Summit 2022-ը

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ Orion Summit 2022-ը

23/06/2022

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ հունիսի 22-ին Մատենադարանում կայացել է Orion Summit 2022-ը, որը հաջորդ տարի կկայանա Նյու Յորքում։

Տեխնոլոգիական գագաթնաժողովին մասնակցել են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ։  Այցելուները հնարավորություն են ունեցել ուկնդրելու բանախոսների միջազգայնորեն հայտնի Adobe, SADA, Embodied, cognaize, Scylla, Grand Thornton, Startup Lithuania և այլ ընկերություններից:

«Ucom-ը մշտապես աջակցել է ՏՀՏ ոլորտում իրականացվող նմանօրինակ միջոցառումների և գիտակցում է, որ դրա զարգացումը կախված է նաև հեռահաղորդակցության ոլորտի աճից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Orion Summit 2022–ի գլխավոր բանախոսն էր ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը:

Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանի խոսքով. «Այն, ինչ մենք փորձում ենք անել, ամբողջը տեխնոլոգիական նորարաությունների հիմնադրում է, որովհետեւ ապրում ենք թվային դարում: Այն, ինչ մենք անում ենք, թվային է, անգամ մեր նոր նախաձեռնության անվանումը «Թվային Ջուղա» է»:

Գագաթնաժողովը տևել է 1 օր, ներառել է 5 պանելային քննարկում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: