Ucom-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ «քայլող Wi-Fi»-ով

Ucom-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ «քայլող Wi-Fi»-ով

10/06/2022

Հունիսի 9-ից «Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության նոր՝ uGo Super 6500 սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կկարողանան ձեռք բերել uFi Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով:

«Այս առաջարկը կհետաքրքրի այն բոլոր մարդկանց, որոնք իրենց աշխատանքը կազմակերպում են ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում,  զբոսայգիներում, հանգստյան տներում  կամ ուղղակի բնության գրկում։ Անսահմանափակ ինտերնետի հնարավորությունը թույլ կտա, օրինակ, զբոսաշրջիկներին, վարորդներին, զբոսավարներին կամ երկրի ներսում պարբերաբար գործուղման մեկնողներին մնալ կապի մեջ իրենց մտերիմների հետ և կիսվել ճանապարհային տպավորություններով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ uFi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքներ, այլև 1 ստացիոնար համակարգիչ:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: